00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ողբերգությունից 29 տարի անց շատ բան է փոխվել, բայց ոչինչ չի մոռացվել

© Sputnik / Александр Макаров / Անցնել մեդիապահոց1988-ի երկրաշարժ
1988-ի երկրաշարժ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1988 թվականի դեկտեմբերի 7-ը հայ ազգի հիշողության մեջ դաջվեց որպես ողբերգության, դառը հիշողության և թանկագին ու անվերադարձ կորուստների օր: Արդեն երկար ժամանակ է անցել այդ օրից, ժամանակը փոխել է կյանքը, բայց հիշողությունը մնացել է մարդկանց մեջ:

Ես 23 տարեկան էի, ու, ինչպես ասում են, կյանքն առջևում էր: Գունավոր երազանքներով, դեռևս չիրականացված նպատակներով լի կյանքով էինք ապրում: Ու ամենակարևորը` հույս ունեինք, որ ապագայում ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես ուզում ենք: Բայց մի քանի վայրկյանում ամեն ինչ շրջվեց 180 աստիճանով:

Լենինականը Հայաստանի ամենաուրախ քաղաքներից մեկն էր, եթե ոչ ամենաուրախը: Համենայնդեպս ամենահումարոյինն էր հաստատ: Մարդիկ ապրում, ստեղծագործում ու նոր սերունդ դաստիարակելու մասին էին մտածում: Եվ ոչ ոք չէր էլ կարող իր ամենավատ երազում տեսնել նման երկրաշարժ, նման ավերվածություններ ու այդքան անմեղ զոհեր: Երկրաշարժի առաջին իսկ րոպեներից հայրենի քաղաքում էի: Երբ գետինը երերաց, ու մեր ավտոմեքենան շրջվեց, ես մտածեցի, որ վթար տեղի ունեցավ: Թերևս, չէի սխալվել. իրոք վթար էր, բայց որ այդպիսի՜…

Домик, в котором живет Гаяне Енокян - Sputnik Արմենիա
Գյումրիում կառուցվել է ավելի շատ բնակարան, քան քանդվել է, բայց քաղաքում դեռ անօթևաններ կան

Երբ տեսա արնաշաղախ մարդկանց, մտածեցի` պատերազմ է, բայց երբ աչքերիս առաջ ինը հարկանի շենքը լուցկու տուփի պես քանդվեց ու տապալվեց գետնին, հասկացա` ինչ բան է երկրաշարժը: Վազեցի դպրոց, որտեղ աշխատում էին ծնողներս: Տեսա նրանց ու ուշաթափվեցի: Բայց մարդկային աղաղակներից ոտքի կանգնեցի ու կողքիս կանգնած մարդկանց հետ նետվեցինք դեպի մանկապարտեզ. որի փլատակների տակ երեխաներ էին մնացել:

Երբեք չէի կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում փրկել մարդու կյանքը: Մենք դաստիարակվել էինք այնպես, որ լսում էինք մեծերին, մեր տեղը նրանց զիջում տրանսպորտում, հարգում սպիտակ մազերը: Բայց որ պետք է կյանք փրկեինք, այն էլ հոգեբանական սարսափելի սթրեսում լինելով, դժվար էր պատկերացնել: Երբ մանկապարտեզի խոր ու մութ փոսի մեջ ձեռքերս ինչ-որ մեկը բռնեց, սարսափեցի, բայց ձեռքերս քաշեցի, ու երեխան հայտնվեց իմ գրկում, հասկացա, որ ապրել է պետք ու օգնության հասնել:

Երկրաշարժի մասին կարող եմ խոսել երկար ու անդադար: Այն, ինչ տեսան մարդիկ, ովքեր Լենինականում էին ու ողջ մնացին, հնարավոր չէ նույնիսկ բառերով արտաբերել: Ցավալի, ողբերգական պատկերներ շատ տեսանք: Արտասվում էինք, բայց արդեն արտասուք չկար: Ցավ չէինք զգում, մարմիններս ու զգայարաններս բթացել էին: Այդ ե՞րբ էին հայերն իրենց հարազատներին թաղել սպիտակ սավաններով, այդ ե՞րբ էինք մենք` հայերս, դագաղների վրա հաց կերել` փլատակների տակ հարազատներին գտնելու աշխատանքից հոգնած ու անհույս:

Հաճախ ենք լսել, որ ժամանակը բուժում է վերքերը: Ինչ-որ տեղ համաձայն եմ: Վերքը բուժվել կարող է, բայց սպին միշտ էլ կհիշեցնի, թե ինչ է տեղի ունեցել: Իսկ թե ինչ է հոգու սպին, գիտեն նրանք, ովքեր 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեսան արհավիրքը, կորցրին իրենց հարազատներին, երեխաներին, ծնողներին, ամուսիններին:

Последствия землетрясения в Ленинакане - Sputnik Արմենիա
Երկրաշարժից հետո չապրած ճակատագիր

28 տարի է անցել: Ապրում ենք անհամեմատ լավ պայմաններում ու միջավայրում: Ոմանք արդեն մոռացել են երկրաշարժի մասին: Բայց նրանք, ովքեր այդ տարիներին ապրում էին ավերիչ երկրաշարժի գոտում, հնարավոր չէ, որ մոռացած լինեն դեկտեմբերի 7-ը: Ես այդ օրը համարում եմ իմ ծննդյան օրը, որովհետև երջանիկ պատահականությամբ ողջ մնացի: Բայց երբեք չեմ մոռանա, որ դեկտեմբերի 7-ը նաև հազարավոր մարդկանց մահվան օրը դարձավ:

Մարդկային հոգեբանությունը շատ կարևոր գործոն է մարդկային խառնվածքը և բնավորությունը կերտելու համար: Երկրաշարժ վերապրած մարդկանցից շատերը հիմա ընտանիքներ ունեն, որոնք ձևավորվեցին այդ սարսափելի օրվանից հետո: Մեր հոգեբանությունը մեզ հուշում էր, որ ծնկի գալ չի կարելի ու ապրել է պետք։ Եվ ինչպես երկրաշարժից առաջ, ստեղծագործել ու ապագա սերունդ դաստիարակել է պետք:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 14:00-ին, երբ ռադիոյով լսեցինք, որ երկրաշարժը ավերել է Լենինական, Սպիտակ, Կիրովական քաղաքները, իսկ մայրաքաղաքում ավերվածություններ ու զոհեր չկան, մի տարեց կին ծնկի իջավ ու արտաբերեց. «Փառքդ շատ, տեր Աստված, հայ ազգը փրկվեց»: Այո, չնայած այդ բազմահազար ու անմեղ զոհերին, հասկացանք, որ հերթական փորձություն էր մեր ազգի համար, այս անգամ` բնության կողմից:

Մենք եղել ենք, կանք ու կլինենք:

Լրահոս
0