00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանն ու Ալիևը կպայմանավորվե՞ն. քաղաքագետը նշել է հանդիպման հնարավոր ժամկետները

© AP Photo / Dmitry LovetskyСерж Саргсян и Ильхам Алиев
Серж Саргсян и Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը և Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտության ամենակարևոր հարցերի վերաբերյալ ընդհանուր հայտարարի չեն հանգել, կարծում է քաղաքագետը։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը 2018թ-ի ամառ-աշունից շուտ չի կայանա, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքները։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կայացել է Վիեննայում դեկտեմբերի 6-ին։

«Չեմ կարծում, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն։ Վերջին հանդիպումից հետո նրանք չեն հանգել ընդհանուր հայտարարի, թեև կարևորել են այն։ Բացառված չէ, որ 2018թ-ի ամռանը կամ աշնանը հանդիպումը կարող է կայանալ», — ասաց Բոզոյանը։

Նրա խոսքով` ամեն ինչ կախված է բանակցային գործընթացից և այն առաջարկներից, որոնք կանեն միջնորդները։

Նրա կարծիքով` Նալբանդյան-Մամեդյարով բանակցությունները վերաբերել են մանրամասների քննարկմանը, կարծում է քաղաքագետը։

Միաժամանակ տվյալ պահին ոչ մի նոր առաջարկ չկա, ինչպես ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը տարածաշրջան կատարած այցի ժամանակ։ Իսկ գոյություն ունեցող առաջարկները, ինչպես կարծում է Բոզոյանը, Ադրբեջանը կմերժի։

Встреча глав МИД Армении и Ирана Эдварда Налбандяна и Мохаммада-Джавада Зарифа - Sputnik Արմենիա
Ադրբեջանը դիտարկում է Արցախի դեմ պատերազմելու տարբերակը

«Կարևոր հարցերում ընդհանուր հայտարար չկա, այդ մասին վկայում են նաև համանախագահների հայտարարությունները։ Քանի որ կարգավիճակի և զորքերը դուրս բերելու հարցում միասնական մոտեցում չկա, համանախագահները վախենում են ռազմական գործությունների վերսկսումից բանակցությունները դադարեցնելու դեպքում», — ասաց Բոզոյանը։

Ուստի համանախագահները ճնշում են գործադրում կողմերի վրա, որպեսզի նրանք շարունակեն բանակցությունները։ Այդ պայմաններում Հայաստանը և Ադրբեջանը ստիպված են անցկացնել «բանակցություններ` հանուն բանակցությունների»։

Մյուս կողմից, դրանք չեն կարող միայն արձանագրային գրել, ուստի խոսքը մանր հարցերի մասին է։ Թեև քաղաքագետի կարծիքով` նրանք նույնպես որոշակի կարևորություն ունեն։

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը կայացել է հոկտեմբերի 16-ին Ժնևում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ։ Համանախագահները հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

Ժնևում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերջին տարիների ընթացքում առաջին անգամ համատեղ հայտարարություն ընդունեցին։ Նախագահները պայմանավորվեցին միջոցներ ձեռնարկել «լարվածությունն ավելի թուլացնելու համար»։ Հանդիպումից մի քանի օր անց առաջնագծում դիպուկահարի հարվածից Արցախի ՊԲ զինծառայող մահացավ։

Լրահոս
0