ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Անվանի երգչուհի, «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մենակատար Վերա Բրեժնևան հագել է հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի հավաքածուի կարմիր զգեստը։
«Ի՞նչ եք կարծում` ո՞վ էր այսօր եկել ինձ մոտ զգեստ փորձելու։ Հմայիչ, էներգիայով լի և դրական աղջիկ, որը ստիպում է սիրահարվել նրան առաջին հայացքից… Շքեղ Վերան` «Գարուն-ամառ 2018» նոր հավաքածուի զգեստով։ Վերա Բրեժնևան հիանալի աղջիկ է, որը սքանչելի է նայվել հավաքածուի բոլոր զգեստներում և նվաճել ինձ իր կանացիությամբ և նրբագեղությամբ», — Instagram-ի իր էջում գրել է հայկական արմատներով ուկրաինացի դիզայներ Հայկը։
Ավանեսյանի օգտատերերը գովերգել են Վերայի գեղեցկությունը, ինչպես նաև դրվատել դիզայներին` նուրբ ճաշակի և նրբագեղ զգեստի համար։
Անցած շաբաթ Կիևում մեծ հաջողությամբ ներկայացվել է Հայկ Ավանեսյանի հավաքածուն։ Ցուցադրության կենտրոնական դեմքը եղել է անվանի սևամորթ մոդել Էմի Գրեյսը` ձեռագործ շքեղ զգեստով։