ԵՐԵՎԱՆ, 6 Դեկտեմբեր — Sputnik. Վրաստանի նախկին նախագահ, Օդեսային նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ուկրաինայի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Լարիսա Սարգանին։
«Հայտարարվել է հետախուզում․․․Հետախուզումն իրականացնելու են ոստիկանության օպերատիվ խումբը և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը»,-հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ Կիևում՝ Գերագույն Ռադայի դիմաց գտնվող վրանային ճամբարում, բախում է տեղի ունեցել Սահակաշվիլիին որոնող ոստիկանների ու նրա կողմնակիցների միջև։