ԵՐԵՎԱՆ, 6 Դեկտեմբեր — Sputnik. Վիեննայում մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) հետ։ Թվիթերի իր էջում այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը #ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։
— Tigran Balayan (@tbalayan) 6 декабря 2017 г.
FM #Nalbandian started the meeting on #NKpeace with @OSCE #Minskgroup co-chairs in #Vienna pic.twitter.com/FpGpetkF78
Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում է՝ մասնակցելու դեկտեմբերի 7-8-in նախանշված ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների, այդ թվում` Ադրբեջանի պաշտոնակցի` Էլմար Մամադյարովի հետ։
Դեկտեմբերի 9-ին Էդվարդ Նալբանդյանը խորհրդակցություն կանցկացնի եվրոպական երկրներում, միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։