ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 6–ին ժամը 00:10-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան Բ-4 թաղամասում անհայտ անձը կրակոցներ է արձակել «Nissan» մակնիշի 34 DA 732 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Վարորդը տեղում մահացել է:Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։ Հայտնաբերվել է ավտոմատի կրակած մի քանի պարկուճ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են սպանվածի ինքնությունը. նա Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 38-ամյա Արշակ Գալստյանն էր, ով խնամքին ուներ 2 անչափահաս երեխա:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: