ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի Քրեական օրենսգրքում պարզաբանվել են թմրանյութերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը։ Փոփոխություններով նախագիծը ՀՀ ԱԺ–ն ընդունեց 2–րդ ընթերցմամբ և վերջնականապես։
Չափման միավոր է ընդունվել չափաբաժինը, որը չի ազդում 18 տարեկան առողջ, թմրանյութեր չօգտագործած անձի վրա։
Թմրանյութերի զգալի ծավալ կհամարվեն 5-25 նման չափաբաժինները, խոշոր` 25-125, առանձնապես խոշոր` ավելի քան 125։
Դա կօգնի որոշել հանցագործությունների ծանրության աստիճանը գործող պատիժների համար։ Պատիժները նույնը կմնան. թմրանյութերի անօրինական պատրաստման և (կամ) շրջանառության համար սպառնում է 3-7 տարվա ազատազրկում, խոշոր չափերի դեպքում` 5-10 տարի, առանձնապես խոշոր` 7-15 տարի։