00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մխիթարյանը Մանչեսթերին օգնում է խաղով... ֆիլմ` հայ կիսապաշտպանի մասին

© FB pageГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուսական «Մատչ ՏՎ» հեռուստաալիքին պատմել է իր հոր և դպրոցի, «Սպարտակի» և Զլատանի հետ «աստվածների մենամարտի», ինչպես նաև իր ապագայի` երեխաների հետ աշխատանքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. ԲԿՄԱ–ի հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղից առաջ «Մատչ ՏՎ» հեռուստաալիքը ֆիլմ է պատրաստել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։ Այն դեկտեմբերի 5–ին հանձնել են հեռուստադիտողների դատին։

Հոր մասին

Հենրիխի մոտ հոր մահից հետո դատարկությունը մնացել է մինչ այսօր։ «Ոսկե» ֆուտբոլիստը, որի նկարն այսօր բոլոր պաստառների և տղաների մարզաշապիկների վրա է, իր հոր համար կմնա գնդակ խաղացող շնչակտուր երեխա։ Հենրիխը վստահ է, հայրն հիմա էլ իրեն վերևից տեսնում է։

Генрих Мхитарян vs Бенфика - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ խաղի լավագույն պահերը. տեսանյութ

Դպրոցում, որտեղ նա սովորել է, մինչև հիմա մնացել են խունացած դասամատյանները` նրա գնահատականներով։ Բայց առանց դրանց էլ բոլորը գիտեն, թե ով է քսան տարի առաջ քայլել այս միջանցքներով։ Ոմանք Մխիթարյանների հետ «ընկերություն են արել ընտանիքներով». հայրիկները երկրպագել են Համլետին և «Արարատին», նրանց երեխաները երկրպագում են Հենրիխին։

Մայրն առավոտյան մարզումներից հետո Հենրիխին տանում էր դպրոց։

«Հարազատներս ասում էին` ֆուտբոլը ժամանակավոր է, իսկ խելացի լինելը, ինչ-որ բանի մասին գաղափար կազմելն ընդմիշտ է», – պատմում է Հենրիխը։

Դոնեցկի բազայի տնօրենը և մանչեսթերյան տոլմայի փրոմոութերը

Դոնեցկում Հենրիխին կոչել են «բազայի տնօրեն». նա այնտեղ է ապրել, որպեսզի ժամանակ չծախսի տրանսպորտի վրա և ավելի շատ մարզվի։

Քարինգտոնում, Մանչեսթեր Յունայթեդի բազայում Հենրիխը կրկին «տնօրեն» էր, բայց արդեն բնակարան է վարձել կենտրոնում։

«Ինձ շատ է դուր գալիս այստեղ ռեստորաններում ընթրելը, հավանում եմ գինին, սուրբծննդյան տոնավաճառը ձմռանը, մարդկանց, ամեն ինչ», – ասում է Հենրիխը։

Այստեղ էլ նա հաճախ է այցելում հայկական ռեստորան։ 2017թ–ի փետրվարին նա իր հետ հայկական ռեստորան էր տարել Զլատան Իբրահմովիչին։ Հենց դրանից հետո Եվրոպա լիգայի 1/6 եզրափակչում Սենտ Էթյենի դեմ խաղում Զլատանը դարձել է հեթ–տրիքի հեղինակ։

«Աստվածների մենամարտը»

Չնայած Զլատանի բարդ բնավորությանը` Հենրիխի և նրա շփումը հեշտ է ընթացել է ամենասկզբից։ Երբ նա տեղափոխվել է «Մանչեսթեր», Կանտոնան, ներկայացնելով Զլատանին, նրան անվանել է ակումբի արքայազնը, Իբրահիմովիչը պատասխանել է, որ նա կդառնա «ակումբի աստվածը»։

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը տատիկներին ստիպում է ճչալ. ինչ կպատմի Միկիի մասին ֆիլմը

«Երբ ես տեղափոխվեցի ակումբ, նրան ասացի. տեսնու՞մ ես` ով է հիմա աստվածը», – ծիծաղում է Հենրիխը։ «Խաղերին շատ հայեր են եղել, նրանք գոռացել են իմ անունը։ Նա դա տեսել էր»։

Իբրահիմովիչի տարօրինակ հումորը չի խանգարում։ «Միգուցե նրանք ուղղակի չեն ցանկանում ինչ-որ բան հասկանալ… Բայց առաջին օրվանից մենք լավ հարաբերություններ ենք ունեցել։ Նույնիսկ այն ժամանակ նա Մանչեսթերում չէր, մենք իրար հետ կապ էինք պահպանում, գրվում», – ասում է Հենրիխը։

«Հայկական տրիոն» չստացվեց

Երբ Մխիթարյանը դեռ խաղում էր Մանչեսթերում, Մոսկվայի «Սպարտակի» համասեփականատեր Ջիվա Չելոյանցը նրան օրիգինալ առաջարկ է արել. մաքուր թուղթ է տվել և առաջարկել գրել տեղափոխվելու համար գումարը։

Բայց Հենրիխը պատրաստ չէր «հայկական տրիոյի»` Մովսիսյանի և Օզբիլիսի հետ, որովհետև մտածում էր եվրոպական առաջնությունների մասին։

Նա «Սպարտակին» երկրպագում էր մանկուց, երբ երկար ժամանակ հյուր էր մնում տատիկի մոտ` Մոսկվայում և դիտում ակումբի խաղերը։ Նրա անզիջողականությունը և պայքարը մինչև վերջ Հենրիխը մինչև հիմա հիշում է։

Մխիթարյանը ռուսական դաշտ է դուրս եկել արդեն Ռոստովում և Մոսկվայում։

Футбольный матч Армения - Черногория. Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխի տաղանդի գաղտնիքը. հայտնի ֆուտբոլիստները` Մխիթարյանի մասին

«Ամբողջ թիմը հիացած էր մայրաքաղաքով, հիշում է Հենրիխը։ Ճարտարապետությամբ, աղջիկներով… աղջիկներով (ծիծաղում է)։ Մեկը չկար. որ ասեր` Մոսկվան ինձ դուր չի գալիս», – հիշում է Հենրիխը։

Որքա՞ն եմ ամսական վաստակում. չգիտեմ

«Դե, վաստակում եմ, բայց չգիտեմ ամսական որքան է ստացվում», – ժպտում է Հենրիխը։ Հետո ավելի լուրջ ավելացնում է. «Եթե մտածես ֆինանսական պայմանների մասին, ֆուտբոլը կմղվի հետին պլան։ Իսկ ես միշտ մտածել եմ, եթե լավ խաղաս, փողը կգա։ Ես դեռ 28 տարեկան եմ, դեռ ցանկանում եմ ևս մի քանի տարի խաղալ բաձրագույն մակարդակում, իսկ հետո` արդեն մտածել գումար վաստակելու մասին», – ասում է նա։

Իսկ հետո՞

Այդ հարցին Հենրիխը միանգամից պատասխանում է` օգնել երեխաներին, լինի դա մարզչի, թե այլ դերում։ Իր գաղափարներով, աշխատանքով օգնել երեխաներին։ Խղճով աշխատել` ահա թե ինչ է նա մաղթում դեռահասներին, որոնք գնդակ են խաղում կամ այֆոններով նստած են։

«Սիրելի երեխաներ։ Երբեք մի բավարարվեք նրանով, ինչին հասել եք։ Փողը ապագա չէ։ Ապագան այն է, ինչով զբաղվելու եք։ Հավատացեք ինքներդ ձեզ, աշխատե՛ք և երբեք կանգ մի առեք»։

Լրահոս
0