ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. 710,5 կգ սառեցված ձկան խմբաքանակն այդպես էլ Երևան չհասավ։ Պատճառն ապրանքների մի մասի վրա անասնաբուժական փաստաթղթերի բացակայությունն էր, հայտնում է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։
«Կասեցվել է 710,53 կգ սառեցված ձկան և ծովամթերքի երկու խմբաքանակի ձևակերպման գործընթացը», — գրված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ անասնաբուժական ստուգումներ անցկացնելու ժամանակ պարզվել է, որ խմբաքանակի մի մասի ուղեկցող փաստաթղթերը բացակայում են։