ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Հայկական ծագումով հոլիվուդյան աստղ Անժելա Սարաֆյանը Vogue Russia ամսագրի համար ընտրել է շիկահերի կերպարը։ Լուսանկարները հայտնվել են Instagram-ում։
Հայուհին հանրահայտ ամսագրում ներկայացել է «ռետրո» ոճով։
Լուսանկարներից մեկում աղջիկն առանց կեղծամի է և տանտիրուհու կերպարում։ Լուսանկարներն արվել են դեռևս այս տարվա օգոստոսին, բայց համացանցում նոր են հայտնվել։
Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: 2000 թ.-ին Սարաֆյանն առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել «Հեքիաթներ» հեռուստանովելում, այնուհետև խաղացել է բազմաթիվ այլ սերիալներում։ Անժելան խաղացել է «Տիկնիկ», «Kabluey», «Տեղեկատուները», «Գեղեցիկ կյանք» ֆիլմերում, ինչպես նաև մարմնավորել է եգիպտացի վամպիր Տիայի դերը «Մթնշաղ. լուսաբաց. մաս 2» ֆիլմում։
Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը: