ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Հայ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը երկրորդ տարին անընդմեջ արժանացավ Գերմանիայի չեմպիոնի կոչմանը։ Այս մասին հայտնում է Pforzheimer Zeitung պարբերականը։ Մարզիկը Pictame-ի իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել. «Չեմպիոն»։
Գերմանիայի ակումբային առաջնության եզրափակիչ փուլն անցկացվել է շաբաթ օրը Ludwigsburg Arena-ում։ Straubenhardt-ը, որի կազմում հանդես է գալիս Վահագն Դավթյանը, առաջ է անցել Saar-ից։ Մարմնամարզիկները հաղթանակի են հասել նաև Դավթյանի ելույթի շնորհիվ. Նա իր թիմին 15 միավոր է բերել։
Վահագն Դավթյանը Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ է, Եվրոպայի փոխչեմպիոն։ Straubenhardt-ի կազմում Գերմանիայի չեմպիոն է դառնում երկրորդ անգամ։ Straubenhardt-ի հաշվին չեմպիոնական 6 տիտղոս կա։