ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Արարատի մարզի իր տան պատշգամբում մահացած հայտնաբերված 70–ամյա Պետիկ Աբրահամյանը մահացել է սրտամկանի կաթվածի հետևանքով։ Նման եզրակացության են հանգել դատափորձագետները։ Հայտնում է Քննչական կոմիտեն։
Կատարված օպերատիվ միջոցառումների արդյունքում հաստատվել են նաև մամուլում տարածված տեղեկությունները, որ տղամարդու նկատմամբ մահվանից օրեր առաջ բռնություն է կիրառել նրա որդին։
Հիշեցնենք, դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, Արարատի մարզի տներից մեկի պատշգամբում հայտնաբերվել էր տղամարդու դի՝ բռնության հետքերով: Պարզվել էր, որ մահացածը տան տերն է` Արարատի մարզի բնակիչ, 1947թ ծնված Պետիկ Աբրահամյանը: