00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճգնավորյանի ուխտագնացության պտուղը 20 տարեկան է. ինչ է կատարվել այս ընթացքում

© Sputnik / Armenuhi Mkhoyan20-летие гюмрийского филиала ереванской консерватории
20-летие гюмрийского филиала ереванской консерватории - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու Արվեստների ակադեմիան 20 տարեկան է: Հոբելյանական տարում բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել, իսկ գլխավոր միջոցառումը Գյումրու դրամատիկական թատրոնում էր:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Գյումրու Արվեստների ակադեմիան 20 տարեկան է: Այս ընթացքում հաջողություն ու  ձեռքբերումներ գրանցել են ակադեմիայի տանիքի  տակ գործող կրթական հաստատությունները՝ Ակադեմիայի շենքում են տեղակայված Երևանի պետական կոնսերվատորիայի, կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի և գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերը։ Տարիներ անց դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչպես մի հատիկ հույսի սերմը ծլարձակելով սեփական շիվերը բողբոջեց:

Пресс-конференция, посвященная предстоящему X ежегодному форуму высоких технологий АрмТеК. Баграт Енгибарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ենգիբարյան. Գյումրու օրինակով ցույց ենք տալիս` ինչպես կարող ենք զարգացնել Հայաստանի մյուս մարզերը

Սպիտակի  երկրաշարժից հետո իր հույսն ու հավատը  կորցրած գյումրեցին նոր էր փորձում ուժ վերագտնել ապրելու համար, երբ փլատակների վերածված քաղաքում արվեստների կենտրոն ստեղծելու խենթ գաղափար  ծնվեց՝ ստիպելով գյումրեցուն կրկին հավատալ վաղվա օրվան: Իսկ գաղափարը հենց աղետից հետո Հայաստան տեղափոխված իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր, Գլենդելի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժոր, 3 օպերայի, Ռեքվիեմի և բազմաթիվ երաժշտական ստեղծագործությունների հեղինակ Լորիս Ճգնավորյանինն էր։

Ու 1991 թվականին սկիզբ առավ մի աննախադեպ ուխտագնացություն: Մշակութային քաղաքի մշակույթը վերածնելու համար Լորիս Ճգնավորյանը ոտքով Երևանից քայլեց  մինչև Գյումրի, որպեսզի դրամահավաք կազմակերպի և քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծի: Ականատեսները պատմում են ՝ քաղաքի մուտքի մոտ, ի նշան հարգանքի, մաեստրոն հանեց կոշիկները ու ոտաբոբիկ մտավ ավերված քաղաք։

Նախաձեռնությունը  Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և նրա նախագահ տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանի աջակցությամբ ավարտին հասավ 1997թ-ին: Նույն տարվա հոկտեմբերի մեկին տեղի ունեցավ Գյումրու Արվեստների ակադեմիայի հանդիսավոր բացումը. անուրանալի է ԵՊԿ-ի ռեկտոր Արմեն Սմբատյանի, ՀՀ այն ժամանակվա վարչապետ Արմեն Դարբինյանի, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, այն օրերի Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանի, ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի բաժնի վարիչ Հասմիկ Կիրակոսյանի, ԵՊԿ պրոռեկտոր Ստեփան Սուքիասյանի գործունեության կարևորությունը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու Արվեստների ակադեմիան 20 տարեկան է
Գյումրու Արվեստների ակադեմիան 20 տարեկան է - Sputnik Արմենիա
1/3
Գյումրու Արվեստների ակադեմիան 20 տարեկան է
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու Արվեստների ակադեմիան 20 տարեկան է
Գյումրու Արվեստների ակադեմիան 20 տարեկան է - Sputnik Արմենիա
2/3
Գյումրու Արվեստների ակադեմիան 20 տարեկան է
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու Արվեստների ակադեմիան 20 տարեկան է
Գյումրու Արվեստների ակադեմիան 20 տարեկան է - Sputnik Արմենիա
3/3
Գյումրու Արվեստների ակադեմիան 20 տարեկան է
1/3
Գյումրու Արվեստների ակադեմիան 20 տարեկան է
2/3
Գյումրու Արվեստների ակադեմիան 20 տարեկան է
3/3
Գյումրու Արվեստների ակադեմիան 20 տարեկան է

Հոբելյանական` 20–ամյակի տարում, Արվեստների ակադեմիայի մաս հանդիսացող Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ` համերգներ, գիտաժողովներ ՀՀ մարզերում, Երևանում ու արտերկրում, իսկ գլխավոր  միջոցառումը  կայացավ  Գյումրու դրամատիկական թատրոնում: Հանդիսությանը մասնակցեցին  ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի  նախարար Արմեն Ամիրյանը, գործընկեր բուհերի պատվիրակություններ՝ մեկ տասնյակից ավելի երկրներից, դիվանագիտական  կորպուսի ներկայացուցիչներ: Բոլոր հյուրերը մասնակցեցին խորհրդանշական ծառատունկին: 

«Հպարտ ենք, որ կատարված աշխատանքը այսօր տալիս է իր պտուղները: Դա առաջին հերթին ԲՈՒՀ-ի վարկանիշի բարձրացումն է, միջազգային գործունեության ընդլայնումն ու գործընկերների ձեռքբերումը, որոնց հետ կնքված համագործակցության պայմանագրերը  նոր հեռանկարներ են նախանշում գիտամանկավարժական ու կատարողական գործունեության ոլորտներում»,- նշեց բուհի ռեկտոր Կարինե Ավդալյանը  նաև հավելելով, որ  բուհը ունի բազային ուսումնական հաստատություն, որը մինչ օրս կադրեր է ապահովում ոչ միայն կոնսերվատորիայի, այլև արվեստի մյուս ճյուղերի համար:

Բուհ–ի բազմաթիվ գործընկերների շարքում ԵՆ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիան, Մոսկվայի, Կազանի, Դոնի Ռոստովի, Թբիլիսիի, Ղրղըզստանի, Թուրքմենիայի, ԱՄԷ  պետական կոնսերվատորիաները, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի,  Մոլդովայի, Ղազախստանի, Սլովենիայի, Վիենայի  արվեստի ակադեմիաները և այլն: Այդ համագործակցության շնորհիվ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողներն ու ԲՈՒՀ-ի ուսանողները հնարավորություն են ստացել մասնակցել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում անցկացվող համերգներին և վարպետության դասերին: Բուհին  շնորհավորելու էին եկել բոլոր նրանք, ովքեր կոնսերվատորիայի գործունեության շնորհիվ ոչ միայն կապեր են հաստատել բուհի հետ, այլ եկել  են  ու սիրել Գյումրին:

Լրահոս
0