Գևորգ Խաչատրյան
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ավիաընկերության մամուլի քարտուղար Գևորգ Խաչատրյանը։ «Այդպես եղավ օդաչուների պարագայում, երբ 2 տարվա ընթացքում ավիաընկերությունը կարողացավ վերապատրաստել մոտ 5 երկրորդ օդաչու և 2 օդանավի հրամանատար»,–ասաց Խաչատրյանը։
Մամուլի քարտուղարի խոսքով` հիմա իրենք հայտարարում են մրցույթ` բորտուղեկցորդների թափուր հաստիքների համար։ Աշխատանքի են ընդունվելու փորձ չունեցող մարդիկ, երիտասարդ աղջիկ–տղաներ, որոնք երազել են բորտուղեկցորդ դառնալ։