00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուրախների և հնարամիտների հայր Ալեքսանդր Մասլյակովը լքել է պաշտոնը. ո՞րն է պատճառը

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПрезидент РФ В. Путин на юбилейной игре КВН в Москве
Президент РФ В. Путин на юбилейной игре КВН в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուրախների և հնարամիտների ակումբի հիմնադիրներից մեկը` հայտնի հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը, լքել է «Պլանետա ԿՎՆ» ընկերության ղեկավարի պաշտոնը կոռուպցիայի մեջ մեղադրանքների ֆոնին։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Կոռուպցիայի մեջ մեղադրվելուց հետո Ալեքսանդր Մասլյակովը, որը Ուրախների և հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ) հաղորդավարն ու հիմնադիրներից մեկն է, հեռացվել է «Планета КВН»-ի ղեկավարի պաշտոնից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Transparency International հակակոռուպցիոն միջազգային կազմակերպությանը:

Նշվում է, որ Մասլյակովը խախտել է օրենքը՝ համատեղելով երիտասարդական կենտրոնի ղեկավարի պաշտոնը (պետական ձեռնարկություն) կոմերցիոն կազմակերպության ղեկավարի պաշտոնի հետ:

2014 թ. «Պլանետա ԿՎՆ»-ը (պետական այս կազմակերպության տնօրենը Մասլյակովն է) և «АМиК» ստեղծագործական միությունը, որը պատկանում է Մասլյակովին և նրա ընտանիքին, միասին բացել են «Դոմ ԿՎՆ»–ը (ԲԲԸ): Այստեղ կոնֆլիկտը նրանում է, որ Մասլյակովը որպես պետական կազմակերպության ղեկավար գործարք է կնքել մասնավոր ընկերության հետ, որը հենց իրեն է պատկանում:

Հակակոռուպցիոն հարցերով զբաղվողները նկատել են, որ «Հավանա» կինոթատրոնի շենքը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նվիրել է ՈՒՀԱ-ին` 50-ամյակի կապակցությամբ, նախկինում Մոսկվայի սեփականությունն է եղել: Պետությունից ստացած շենքի արժողությունն ավելի քան 1 մլրդ ռուբլի է, և այն պետությունից ստանալուց հետո անօրինական կերպով ձևակերպվելու արդյունքում հայտնվել է մասնավոր ձեռքերում:

Ալեքսանդր Մասլյակովը երկրի ամենահարուստ հաղորդավարներից է: Մեծ գումար է վաստակում ՈՒՀԱ բրենդի հաշվին: Forbes-ը հաշվել է, որ Մասլյակովի կողմից ղեկավարվող «АМиК»-ի եկամուտը տարեկան կազմում է 3.5 մլն դոլար: Այդքան գումար հավաքվում է ՈՒՀԱ-ի թիմերի հյուրախաղերից և ՈՒՀԱ–ի տարբեր լիգաներում դրանց ելույթներից:

Ռեգիոնալ և կենտրոնական լիգաներում (բառացությամբ հեռուստատեսային ելույթների) հանդես գալու համար յուրաքանչյուր թիմ պետք է վճարի 20 հազար ռուբլի՝ կախված խաղի մակարդակից: Բացի այդ՝ թիմերը պարտավոր են փոխանցել իրենց հյուրախաղերի և կորպորատիվ ելույթների 10-20%-ը:

Լրահոս
0