00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գողության համար թիկունքից հարվածել են, էլեկտրահաղորդիչ սարքով էլեկտրահարել

© Photo : Sona BarseghyanПолиция РА
Полиция РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձիք 1999թ.–ին ծնված Հրազդան քաղաքի բնակիչներ են։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են  Հրազդանում  քաղաքացու նկատմամբ կատարված  ավազակային հարձակման հանգամանքները. երկու անձ ձերբակալվել է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

В Черногории уличный пес спас женщину от грабителя - Sputnik Արմենիա
Փողոցային շնիկը տապալել է խուլիգանի գողության ծրագիրը. տեսանյութ

Նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 28-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Հրազդան քաղաքի բնակելի շենքերից մեկի մուտքում հարձակվել են նույն շենքի բնակիչներից մեկի վրա, ով զբաղվում է ավտոպահեստամասերի վաճառքով։ Մասնավորապես՝ մեկը թիկունքից փայտե մահակով հարվածել է բնակչի պարանոցի և ուսագոտու հատվածին, իսկ մյուսը՝ էլեկտրահաղորդիչ սարքով էլեկտրահարել նրան՝ ցանկանալով հափշտակել նրա մոտ առկա գումարը: Սակայն, չկարողանալով վայր գցել տղամարդուն և հափշտակել վերջինիս մոտ գտնվող գումարը, դիմել են փախուստի:

Արդյունքում՝ պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, բավարար փաստական տվյալներ ձեռք բերել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ, ովքեր են Հրազդան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1999թ.: Վերջիններս ձերբակալվել են:

Տղամարդը ճանաչվել է տուժող, կատարվել է առերես հարցաքննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: Հայտնաբերվել են հանցագործության գործիքներ հանդիսացած փայտե մահակը և էլեկտրահաղորդիչ սարքը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Լրահոս
0