00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օգտատերերը մտահոգված են. վրացու գեյ–հարսանիքը բուռն արձագանք է ստացել

© FB / David M ShubladzeБывший исполнительный директор "ЛГБТ Грузия" Давид Михаил Шубладзе зарегистрировал брак с мужчиной.
Бывший исполнительный директор ЛГБТ Грузия Давид Михаил Шубладзе зарегистрировал брак с мужчиной. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«ԼՀԲՏ Վրաստան» կազմակերպության նախկին գործադիր տնօրեն Դավիթ Շուբլաձեի ամուսնությունն արդեն մի քանի օր է` քննարկում են վրացի օգտատերերը։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Վրացական ԶԼՄ-ներում և սոցցանցերում քննարկում են ԱՄՆ-ում տեղի ունեցած պսակադրության արարողությունը, որի «հերոսները» տղամարդիկ են. «ԼՀԲՏ Վրաստան»-ի նախկին գործադիր տնօրեն Դավիթ Միխայիլ Շուբլաձեն ամուսնացել է տղամարդու հետ։

Օգտատերերն անմիջապես արձագանքել են այս իրադարձությանը և սկսել են մեկնաբանություններ գրել, երբ Շուբլաձեն Facebook սոցցանցի իր էջում հարսանեկան արարողության լուսանկար է հրապարակել։ Sputnik Գրուզիան ներկայացրել է օգտատերերի մեկնաբանությունները։

Ամուսնական զույգն արարողությանը ներկայացել է վրացական ավանդական հագուստով (չոխա), իսկ պսակադրության արարողությունը կին է անցկացրել։

Լուսանկարն ուղեկցվել է ժպիտներով ու հետևյալ գրությամբ. «Կորկոտայի և Բրեգաձեի նկատմամբ ունեցած մեծ սիրով»։ Աշխարհագրական դիրքը` ԱՄՆ։ Այդպիսով, Շուբլաձեն դիմել է «Վրացական քայլերթ» շարժման կազմակերպիչներ Գիա Կորկոտաշվիլիին և Սանդրո Բրեգաձեին, ովքեր Վրաստանում համասեռականության քարոզչության ակտիվ հակառակորդներ են:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Շուբլաձեի ընտրյալն իտալացի Մեթյու Գեդոլֆոն է։

Մեկնաբանություններում ընկերները շնորհավորել են զույգին և երջանկություն մաղթել նրանց։

Школьница - Sputnik Արմենիա
Ո՞վ է սովորեցնելու մեր երեխաներին, կամ հայկական ընտանիքը դեմ է ԼՀԲՏ–ին

Ի՞նչն է ամենից շատ զայրացրել օգտատերերին` տղամարդկանց ամուսնությո՞ւնը, թե՞ այն հագուստը, որ նրանք ընտրել են պսակադրության համար։

Մեկնաբանություններից դատելով` մեղադրանքներն ու քննադատություններն ավելի շատ ուղղված են հենց հագուստի ընտրությանը։ Օգտատերերին զայրացրել է այն փաստը, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող զույգն ավանդական վրացական հագուստով է պսակադրվել։

«Ես համարում եմ, որ բոլորն անձնական կյանքի իրավունք ունեն, և այն, ինչ անում է մարդը, իր անձնական գործն է, բայց չոխան վրացական արիության խորհրդանիշն է, արժանապատվություն է խորհրդանշում, և այս պարագայում ես կարծում եմ, որ նման արարքով պարզապես ոտնահարել են վրացական արժանապատվությունն ու խորհրդանիշները», — գրել է ირმა რუხაძე օգտատերը։

«Սա իմ ազգային արժանապատվությանը հասցրած վիրավորանք է», — գրել է Lorentso Lemonjava-ն։

Որոշ օգտատերեր հումորով են մոտեցել թեմային։

«Սպիտակ չոխայովը երևի հարսն է, իսկ սևովը` երևի փեսան», — գրել է ნინო ადამაშვილი-ը։

«Հըմ… Տղամարդն ամուսնանում է տղամարդու հետ, իսկ ամուսնացնում է նրանց կինը… Սա ոչ թե երկիր է, այլ սյուրռեալիզմ…», — գրել է Էոլաս Լուցին։

«Ես ընդհանրապես կողմ եմ, որ «սեռական փոքրամասնությունների» ամուսնության արարողության պարտադիր և պաշտոնական ատրիբուտ, նույնիսկ համազգեստ դառնա… չոխան…», — գրել է Gaga Gobronidze-ն։

Օգտատերերի մի մասն էլ պաշտպանել է նորապսակներին և մյուսներին հորդորել ավելի մեծ հանդուրժողականություն ցուցաբերել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ։

Լրահոս
0