ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆյորին բուռն արձագանքել է «Ձայնը» նախագծի մասնակիցներից մեկի` Ռոբերտ Կոլոյանի ելույթին` Instagram–ում գրառում թողնելով։
«Հիանալի է։ Ես այդ տեսանյութը տեղադրել եմ Twitter–ի իմ էջում։ Ձեր ելույթն ինձ այնքան հույզեր նվիրեց։ Այս նախագծի ո՞ր փուլում եք», – գրել է Ֆյորին։
Նշենք, որ նոկաուտների փուլում Ռոբերտը հենց իր` Պատրիկ Ֆյորիի Les Montagnes d'Arménie երգն է կատարել։
Սկսնակ հայ արտիստը, իհարկե, արձագանքեց ֆրանսիական աստղի այսպիսի զգացմունքային մեկնաբանությանը։
«Էմոցիաներն ուղղակի խեղդում են ինձ, չեմ կարող նկարագրել ուրախությունս։ Այդ երգը շատ կարևոր է հայերի համար»։
Ռոբերտ Կոլոյանը իսկապես հիանալի ելույթ ունեցավ, բայց նա հաջորդ փուլ չանցավ, սակայն երգի հեղինակի ու առաջին կատարողի արձագանքը շատ թանկ է, ու շատերը, երևի կցանկանային Ռոբերտի տեղում լինել։