ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբորի — Sputnik. Այս տարվա «Գրեմի» հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխությանը միանգամից երկու անվանակարգում առաջադրվել է մեծանուն հայ կոմպոզիտոր, երաժիշտ Տիգրան Մանսուրյանը է: Այս մասին ինֆորմացիան հրապարակվել է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում:
«Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում ներկայացված է Տիգրան Մանսուրյանի հեղինակած «Ռեքվիեմը»:
«Գրեմիին» է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:
«Գրեմի» 60-րդ մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 28-ին Նյու Յորքում: