00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի կենացը. ի՞նչն է Հայաստանում գերել եվրոպացի գրողին

© Sputnik / Asatur YesayantsУлица Абовяна 3/1. Старый Ереван
Улица Абовяна 3/1. Старый Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրող և լրագրող Էնդրյու Ֆորբսը պատմել է Հայաստանով իր շրջագայության մասին, ինչպես նաև սեփական փորձից ելնելով խորհուրդներն է տվել լավագույն հյուրանոցների, ռեստորանների և Երևանի տեսարժան վայրերի մասին:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի մայրաքաղաքը բավականին հետաքրքիր և չբացահայտված ուղղություն է: Սակայն Երևանով ձեր կատարած շրջագայությունն առաջին հերթին կհիշվի շնորհիվ նրա բնակիչների հյուրընկալության և ջերմության, գրում է իսպանական Sur պարբերականի անգլալեզու տարբերակի լրագրող և ճանապարհորդ Էնդրյու Ֆորբսը:

«Հայաստանի մայրաքաղաքում բազում մշակութային հուշարձաններ կան, իսկ կենտրոնը հագեցած է հարմարավետ սրճարաններով և ռեստորաններով, որոնք հիանալի են արժանավայել հանգստի համար», — նշում է բլոգերը:

Лаваш - Sputnik Արմենիա
Օտարերկրացու աչքերով. ռուսաստանցին` Երևանի ու Մոսկվայի նմանության և լավաշի «գաղտնիքի» մասին

Հայաստանը նա համեմատում է միջերկրածովյան երկրների հետ:

«Թունդ սուրճի բույրը սավառնում է օդում: Ես լսում եմ, թե ինչպես է հարևան սեղանիկի շուրջ մատուցողը զգուշորեն բացում գինու շիշը, և ինչպես է այն հետո խշշոցով լցվում բաժակի մեջ: Տիպիկ միջերկրածովյան մթնոլորտ… Երևանը զարմանալի վայր է: Այս աստիճան անմիջական և բարեհաճ միջավայր ես չէի սպասում», — գրում է Ֆորբսը:

Նրա խոսքով` Հայաստանն ու իր հարևանները գնալով ավելի շատ են հետաքրքրասեր այցելուների գրավում, ովքեր ցանկանում են բացահայտել ժամանակին ԽՍՀՄ մաս կազմած տարածաշրջանի հետաքրքրաշարժ պատմությունը:

Բլոգերը հայկական խոհանոցն անվանում է անկրկնելի:

Фонтаны на главной площади Еревана снова запели - Sputnik Արմենիա
Օտարերկրացու աչքերով. Երևանի շատրվաններն ավելի գեղեցիկ են, քան Դուբայինը

«Ուտելիքը թարմ է և գեղեցիկ ձևավորած: Հայերը հպարտանում են իրենց խոհանոցով և հաճախ առաջարկում են ազգային կերակուրներ համտեսել, օրինակ` տոլմա կամ «ժենգյալով հաց»: Նրանք առաջարկում են նաև տեղական գինի և գարեջուր փորձել կամ հայտնի «Արարատ» կոնյակը… Հայաստանում պատրաստ եղեք կենացների, ընդ որում սեղանի շուրջ ասվող կենացները մեկը մյուսից պոետիկ են` ընկերների, ուտելիքի, երկրի, ընտանիքի համար… Այս փաստը ևս մեկ անգամ ընդգծում է այստեղ տիրող ջերմությունն ու ընտանեկան հյուրընկալ մթնոլորտը», — ընդգծում է ճանապարհորդը:

Նրա խոսքով` զբոսաշրջիկներին հետաքրքիր կլինի այցելել հնագույն քրիստոնեական վանքերը:

«Ամենագեղեցիկներից մեկը IX դարի Տաթևի վանքն է: Այն իսկապես վառ տպավորություն է թողնում: Վանական համալիրը գտնվում է աննկարագրելի գեղեցիկ կիրճի ամենածայրին. այնտեղ կարելի է հասնել ճոպանուղով, որի սրահից հրաշալի տեսարան է բացվում դեպի կիրճը», — նշում է Ֆորբսը:

Իր ընթերցողներին նա նաև խորհուրդ է տալիս այցելել «Մատենադարան», Պատմության թանգարան և 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ:

Լրահոս
0