ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. ՌԴ Տամբովի մարզում ուղղաթիռի վթարի պատճառով օդաչուն և ուղևորը զոհվել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին`հղում անելով շրջանի արտակարգ ծառայությունում աղբյուրին:
Տեղեկացվում է, որ ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են Շինովկա գյուղից 1 կմ հեռավորությամբ: ԱԻ ծառայության մարզային ղեկավարությունը հաստատել է, որ անկման վայրը հայտնաբերվել է:
Մասնավոր ուղղաթիռը օդ էր բարձրացել նախօրեին, 20:15-ին, որպեսզի Բերշչևկա գյուղից ուղևորվի Կիրսանով քաղաք: Հանկարծ նրա հետ կապն ընդհատվել է:
Ենթադրվում է, որ ուղղաթիռը պատկանում է «Ստալ-Մ» ընկերությանը: