00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եգիպտոսի ահաբեկչության ականատեսները. ահաբեկիչները մրցում էին` ով ավելի շատ մարդ կսպանի

© AP PhotoТеракт в мечети Вахда в Египте
Теракт в мечети Вахда в Египте - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եգիպտոսում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության ականատեսները պատմել են իրենց տեսածը։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Ահաբեկիչները մրցում էին միմյանց հետ, թե ով ավելի շատ մարդ կսպանի Էր Րոուդա մզկիթում, Sputnik–ին է պատմել 15-ամյա Իսլամ Մուհամեդը, որին հաջողվել է ողջ մնալ Եգիպտոսի ահաբեկչության ժամանակ։

Եգիպտոսի գլխավոր դատախազության տվյալների համաձայն` նոյեմբերի 24–ին Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել 305 մարդ։

Իսլամ Մուհամեդը հոր և եղբոր հետ միասին գտնվում էր Էր Րոուդա մզկիթում, երբ այնտեղ ներխուժեցին ահաբեկիչները։

Террористы атаковали мечеть эр-Роуда на севере Синая - Sputnik Արմենիա
Իրական դժոխք. կադրեր Եգիպտոսի ահաբեկչության վայրից

«Երբ իմամը քարոզ էր կարդում, փողոցում բարձր թրխկոց լսվեց։ Մենք չհասկացանք` դա պայթյուն էր, թե կրակոց։ Այնուհետև հանկարծ ամեն դռան և պատուհանի մոտ դիմակներով մարդիկ հայտնվեցին, որոնք կրակ բացեցին ներսում հավաքված մուսուլմանների ուղղությամբ։ Սակայն դրանով նրանք չբավարարվեցին։ Ահաբեկիչների մի մասը ներս մտավ` մարդկանց գլխից կրակելու համար։ Նրանք մրցում էին` թե ով ավելի շատ մարդ կսպանի։ Մյուս զինյալներն էլ դռների մեջ կանգնած մնացին, որպեսզի կրակեն փախչողների մեջքին», – պատմում է Մուհամեդը։

Իսլամի խոսքով` հարձակվողները շուրջ 20 հոգի էին։ Նրանց խոսակցությունից հասկանալի էր, որ նրանք եգիպտացիներ չեն։ Ուժեղ տղամարդիկ էին, կարծես հատուկ նշանակության ջոկատներից լինեին։ Նրանք միանման էին հագնված` սև անդրավարտիք, մոխրագույն շապիկ, սև զրահաբաճկոն և սև սգո թևկապ։

«Նրանք շատ կազմակերպված էին գործում։ Ղեկավար կար, որը ասում էր, թե յուրաքանչյուր գրոհային ինչ դիրք ընդունի, երբեմն էլ բղավում էր նրանց վրա։ Երբ շատ մարդ սպանվեց, հենց նա ասաց. «Սա պատիժ է մոջահեդներին վիրավորելու և նրանց հրամաններն անտեսելու համար»», – պատմեց Մուհամեդը։

Եղբոր հետ նրանց հաջողվել է թաքնվել մաքրագործման սենյակում։ Երբ ամեն ինչ հանդարտվեց, նրանք վերադարձան և գտան հորը, ում ոտքերին և գլխին էին կրակել։ Բախտը ժպտացել էր նաև նրանց երեք տարեկան եղբորը` փամփուշտը մտել էր նրա ոտքը, իսկ բեկորները վնասել էին մեջքը։

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին

Այս տխուր իրադարձությունների մեկ այլ վկա` Բիր էլ Աբդ գյուղի բնակիչը, պատմել է Sputnik–ին, որ շուրջ 30 գրոհային է մոտեցել մզկիթին 5 ավտոմեքենաներով։ Նրանց մի մասը ներս է մտել, մյուսները դրսում են սպասել և կրակել մզկիթից փախչողների վրա։

Երբ նրանք լսեցին առաջին կրակոցները, մտածեցին, թե մերձակայքում Եգիպտոսի բանակը զորավարժություններ է անցկացնում։ Նրանց մտքով նույնիսկ չէր կարող անցնել, որ ինչ-որ մեկը հարձակվել է մզկիթի վրա աղոթքի ժամանակ։

«Այնուհետև գրոհայինները դուրս են եկել մզկիթից, մզկիթի մոտ 4 ձեռքի նռնակ են գցել, ավտոմեքենայի մեջ խցկել են 7 պատանդ և հեռացել, երբ լսելի են դարձան ռազմական ուղղաթիռների ձայները։ Հարձակումն, ընդհանուր առմամբ 20-30 րոպե է տևել», – ասաց ականատեսը։

Տղամարդն ավելացրեց, որ ահաբեկիչները սպանել են ճանապարհին հանդիպած տարեց կնոջը։ Ավելի ուշ մզկիթում ևս 7 տղամարդու դի է հայտնաբերվել։

«Մեր գյուղի բոլոր ընտանիքներում զոհվածներ կան։ Գերդաստաններից մեկը 22 տղամարդ է կորցրել, ողջ են մնացել միայն կանայք և 12 տարեկան մի տղա, որին վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել», – Sputnik–ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Բիր էլ Աբդ–ի բնակիչը։

Էր Րոուդա մզկիթն ամենախոշորն է Սինայի թերակղզու հյուսիսում, պատկանում է Եգիպտոսի կրոնական սեփականության նախարարությանը։ Այն Էլ Արիշից դեպի արևմուտք գտնվող Բիր էլ Աբդ գյուղում է` Էլ Արիշ-Էլ Քանթարա միջազգային ավտոմայրուղու շրջանում։

Լրահոս
0