ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Դաունի համախտանիշ ունեցող ամերիկուհի Միքայլա Հոլմգրենը նվաճել է «Միսս Մինեսոտա» տիտղոսը։ Սա առաջին դեպքն է գեղեցկության մրցույթների պատմության ընթացքում։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։
Что в ней красивого?
— 🇷️oman V G (@romvicgr) 28 ноября 2017 г.
Ժյուրիի անդամների խոսքով, Միքայլան հաղթել է իր ժպիտի ու պարային համարի շնորհիվ։
Նշվում է, որ աղջիկը մրցույթում հաղթելու նպատակ չի ունեցել, բայց ժյուրին նրան մրցանակ է հանձնել «ոգու ուժի համար»։ Հանդիսատեսը ծափողջյուններով է դիմավորել Հոլմգրենին։
Սա Հոլմգրենի առաջին գեղեցկության մրցույթը չէ, մինչ այդ նա մասնակցել է սահմանափակ կարողություններով մարդկանց համար նախատեսված մրցույթների։
Մրցույթում հաղթել է 24-ամյա Քեյլի Ռայթը։