ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի գլխավորությամբ քիչ առաջ հրապարակեցին «Իգլայի» և փողերի լվացման գործով ամբաստանյալների դատավճիռները:
ԼՂՀ նախկին Պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով։ Նա մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Դատախազը նրա համար պահանջել էր 7 տարվա ազատազրկում:
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում համար դատախազը պահանջել էր 4 տարվա ազատազրկում, դատապարտվեց 3 տարի ազատազրկման։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Արմեն Պողոսյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կարեն Քոչարյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարի ժամկետով և սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Ժորա Զաքարյանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման,պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան սամհանել երկու տարի ժամկետով։ Դավիթ Հարությունյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ ևս սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով, պատիժը պայմանականորեն չկիրառելով։