00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աստղաբանը 2018 թվականին հայերի համար 3 «ճակատագրական» ժամանակահատված է նշել

© Sputnik / Asatur Yesayants, Aram Nersesyanосень в Ереване
осень в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոլորակի բնակիչները ճանապարհում են Կարմիր (Հրե) Աքաղաղի տարին և դիմավորում Հողե Շան տարին։ Ինչպիսին կլինի hայերի համար գալիք տարին, պատմել է էզոթերիկ–աստղագուշակ Գուրգեն Հովհաննիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Գալիք 2018 թվականը հայերի համար ինչ-որ առումով որոշիչ կլինի։ Հատուկ պետք է ուշադրություն դարձնել երեք կարևոր ամսաթվի, Sputnik Արմենիային տված հարցազրույցի ժամանակ ասաց էզոթերիկ–աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` այդ ժամանակահատվածում անհրաժեշտ է առավելագույն օգտագործել հնարավորությունները։

© Sputnik / Asatur YesayantsԳուրգեն Հովհաննիսյան
Гурген Ованнисян в гостях у радио Sputnik Армения  - Sputnik Արմենիա
Գուրգեն Հովհաննիսյան

«Միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ այդ օրերը կարող են ինչպես հաջողակ, այնպես էլ վտանգավոր լինել։ Եվ այսպես` մարտի 23-ից ապրիլի 15-ը Մերկուրի մոլորակը փոխելու է իր շարժման հետագիծը, այդ ժամանակահատվածը շատ կարևոր է, այն պետք է գրագետ օգտագործել։ Հուլիսի 26-ից օգոստոսի 19-ն ընկած ժամանակահատվածում Երկիր մոլորակը կմոտենա Մարսին։ Այդ ժամանակահատվածը կարևոր է ոչ միայն աստղագետների համար, որոնք կարող են ուսումնասիրել մոլորակը, արբանյակներ գործարկել, այլև նաև մեզ», – նշեց նա։

Դիզայներ Դիանա Շատվերյանը պատմում է 2017-ի տրենդների մասին - Sputnik Արմենիա
Ի՞նչ հագուստով դիմավորել Նոր տարին

Հովհաննիսյանն ավելացրեց, որ հենց հուլիսի 27-ից սկսվող փոփոխություններն են ազդելու այն ամենի վրա, ինչ տեղի է ունենալու մոտակա 17 տարում։ Սակայն փոփոխություններն այդ անկանխատեսելի են։

Երրորդ կարևոր ժամանակահատվածը, նրա խոսքով, նոյեմբերի 17-ից դեկտեմբերին 7-ն է։ Դա տարվա ավարտն է, որը միավորում է տեղի ունեցած ամեն ինչ և հուշում, թե ինչպիսին է լինելու 2019 թվականը։

«Այդ ժամանակահատվածն, անկասկած, կարևոր է Հայաստանի համար։ Այդ օրերին, օրինակ, կարող են կարևոր քաղաքական որոշումներ կայացվել», – ավելացրեց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Հողե (Դեղին) Շունն առաջնորդվելու է տղամարդու «Յան» էներգիայով, դրա հետ կապված այս տարի պետք է հյուսիսարևմտյան կողմնորոշում ունենալ։ Նույնիսկ տոնական սեղանն է ցանկալի բացել սենյակի հյուսիսարևմտյան հատվածում։

«Իհարկե, առաջնորդվել է պետք սեփական մտքերով, իսկ մյուս դետալները մեզ կօգնեն մեզ ճիշտ ուղղությամբ շարժվել։ Դա պարզապես գործիք է… Ի դեպ պետք է հաշվի առնել, որ Հողե Շան տարի եղել է 60 տարի առաջ… «Շատ տարին» մենք կդիմավորենք 2018 թվականի փետրվարի 16-ին», – ասաց աստղաբանը։

Իսկ ահա Մերկուրիի աստղագուշական տարին կսկսի մարտի 21-ից, ավելացրեց նա։ Հովհաննիսյանի խոսքով` գալիք տարին` Մերկուրիի տարին է, որը ղեկավարում է Կույս և Երկվորյակ համատեղություններով, Իսկ Հայաստանը համատեղությամբ` Երկվորյակ է։

«Այս տարին շատ լավ տարի է Հայաստանի համար, նրա առջև նոր հնարավորություններ և ճանապարհներ են բացվում։ Ժողովուրդը դա կտեսնի և իր համար նոր ճանապարհներ կհարթի։ Եթե ինքներս մեզ օգնել չենք ցանկանում, ոչ ոք դա չի անի», – նշեց աստղաբանը։

Հովհաննիսյանը նշեց, որ Հրե Աքաղաղի տարին Հայաստանի համար հնարավորությունների տարի էր, սակայն երկիրը չհասցրեց «ձուկը գլխից բռնել»։

«Մի շարք ձեռքբերումներ են եղել, սակայն միևնույն ժամանակ եղել են նաև բացթողումներ։ Երբեմն լավ արդյունքների հասնելու համար մեզ խանգարում է որոշ հարցերում գրագետ մոտեցման բացակայությունը», – ասաց նա։

Աստղաբանը կոչ արեց չկենտրոնանալ անցյալի վրա և չերազել ապագայի մասին, այլ զբաղվել իրական գործերով և օգտվել լավ հնարավորություններից։

Լրահոս
0