ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբորի — Sputnik. Մոսկվայում այսօր կտրուկ վատացել է հանրահայտ դերասան և ռեժիսոր Օլեգ Տաբակովի ինքնազգացողությունը։ Տաբակովը տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժին։
Ռուսաստանյան լրատվամիջոցների տեղեկություններով` դերասանի մոտ կասկածվում է թոքերի սուր բորբոքում։
Ա. Պ. Չեխովիանվան Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի այսօրվա ներկայացումը չեղյալ է հայտարարվել։