ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Հարավաֆրիկյան Հանրապետության 22-ամյա ներկայացուցիչ Դեմի Լի Նել Պիտերսը ճանաչվեց «Միսս տիեզերք» մրցույթի հաղթող։ Այս մասին նշված է մրցույթի Twitter-յան էջում:
«Շնորհավորում ենք «Միսս տիեզերք» մրցույթի հաղթողին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Congratulations to Demi-Leigh Nel-Peters, the winner of the 2017 #MissUniverse competition! pic.twitter.com/JYuQYc3Lvo
— Miss Universe (@MissUniverse) 27 ноября 2017 г.
«Միսս տիեզերք» մրցույթն անցկացվում է 1952 թվականից։ 1996-2005 թվականներին մրցույթի անցկացման իրավունքը պատկանում էր ԱՄՆ-ի այսօրվա նախագահ Դոնալդ Թրամփին։
ԶԼՄ-ների տվյալով, գեղեցկուհին ինքնապաշտպանության գծով մարզիչ է, նա ավարտել է համալսարանը՝ մասնագիտանալով մենեջմենթի ոլորտում: