Ատոմ Մարգարյան. «միջին խավ» ստատուսը մեր բնակչության փոքր մասին է վերաբերում
Հայաստանում հստակ սահմանում չկա, թե ինչ եկամուտների կամ ինչ ունեցվածքի կուտակման պարագայում մարդուն կարելի է համարել միջին խավի ներկայացուցիչ: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
«Իհարկե, միջազգայնորեն ընդունված չափանիշներ կան, որ եթե ընտանիքը ստանում է երկրում առկա միջին աշխատավարձից 6.5-7 անգամ ավելի ամսական եկամուտ, ապա կարելի է նրան համարել միջին խավ: Մեր աշխատող քաղաքացիների մի զգալի մասը չի ընկնում դրա տակ, ավելի շատ այդ խավի մեջ կարող են տեղավորվել ՓՄՁ բիզնեսում ներգրավվածները»,- ասաց Մարգարյանը:
Այս հաշվարկով, նրա խոսքով, Հայաստանում միայն շատ քիչ մարդ կարող է իրեն միջին խավ համարել: ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը ցածր խավ են ներկայացնում: