00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդիկ փրկում էին ոչ թե իրենց, այլ իրերը. հյուրանոցի տերը խոսել է սարսափելի հրդեհի մասին

© Sputnik / Seyran BaroyanПожар в батумском отеле Лео Гранд
Пожар в батумском отеле Лео Гранд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Լեո գրանդ» հյուրանոցի սեփականատերը հերքել է իշխանության և ԶԼՄ–ների տարածած տեղեկությունները։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Հյուրանոցում գտնվող մարդիկ սանդուղքից օգտվելու և փողոց դուրս գալու փոխարեն Բաթումի «Լեո գրանդ» հյուրանոցում բռնկած հրդեհի ժամանակ վազել են իրենց իրերի հետևից։ Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, այս մասին հայտարարել է հյուրանոցի սեփականատեր Էրոլ Ավգորենը։

«Լեո գրանդ» հյուրանոցում հրդեհը բռնկել էր ուրբաթ` Վրաստանի ժամանակով մոտավորապես 20։00-ին։ Հրդեհի հետևանքով մահացել են 11 մարդ, որոնցից մեկն Իրանի քաղաքացի է, մյուսները` Վրաստանի։ Տուժածների թիվը հասել է 21-ի։ Նոյեմբերի 247-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել։

«Ցավոք, հրդեհի ժամանակ մարդիկ ոչ թե փողոց են վազել, այլ հանդերձարան` իրենց իրերի հետևից։ Ծուխն արագ է տարածվել։ Հրդեհը բնական պատճառով չի ծագել։ Ես հավատացնում եմ վրացական արդարադատությանը։ Վստահ եմ, որ բռնկման իրական պատճառները կպարզվեն»,- «Աջարիա» հեռուստաընկերությունը մեջբերում է սեփականատիրոջ ասածը` հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

«Ասում են, որ երիտասարդները վերելակում են եղել, բայց դա այդպես չէ։ Մահացածներին գտել են ոչ թե վերելակում, այլ վերելակի դռների մոտ` սպա-սրահում։ Հակահրդեհային համակարգը հստակ գործել է»,- ավելացրել է նա։

Пожар в батумской гостинице Лео Гранд - Sputnik Արմենիա
Ողբերգություն Բաթումում. հրդեհվող հյուրանոցում հրշեջ սանդուղք չի եղել

Վրացական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Աջարիայի զբոսաշրջության գործակալությունը մի քանի ամիս առաջ այս հյուրանոցին տուգանել էր հակահրդեհային համակարգի բացակայության համար։ Հյուրանոցի սեփականատերը հերքել է նաև այս տեղեկությունը։

«Հյուրանոցի աշխատողներն աշխատանքից չեն ազատվի և կշարունակեն աշխատել։ Մանրամասն տեղեկություն կհայտնեն մեր փաստաբանները։ Հյուրանոցը համապատասխանում է չափորոշիչներին։ Մենք անվտանգության հետ կապված որևէ տուգանք չենք ստացել»,- ասաց նա։

Ավգորենը ևս մեկ անգամ ցավակցել է մահացածների հարազատներին ու բարեկամներին։

«Լեո գրանդ» 5 աստղանի հյուրանոցը բացվել է 2015 թվականին։ Հյուրանոցային 182 սենյակ ունեցող հաստատությունը` նախագահական համարներով, սրահներով ու սպա-կենտրոնով, 35 միլիոն դոլար է արժեցել։

Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել «հրդեհի ճանապարհով վնաս հասցնելը կամ ոչնչացնելը» հոդվածով, որով նախատեսվում է 3-5 տարվա ազատազրկում։

Սակայն ավելի ուշ քրեական գործը վերաորակվել է մեկ այլ հոդվածով` «հակահրդեհային կանոնները խախտելը, որի հետևանքով երկու և ավելի մարդ է մահացել», որը 5-8 տարվա ազատազրկում է նախատեսում։

Լրահոս
0