00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեք սպանություն Արմավիրում. ընկերը վրեժ է լուծել Սարայանի սպանության համար. տեսանյութ

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցСъемки фильма "Лето" К. Серебренникова
Съемки фильма Лето К. Серебренникова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործարար Անդրեյ Սարայանը սպանվել է գլխին հասցված ուղիղ կրակոցով, որից հետո սպանվել են նաև մեղավորները։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Որոշ մանրամասներ են հայտնի դարձել աղմկահարույց հանցագործությունից, որի զոհ են դարձել երեք մարդ, որոնց թվում է նաև ձեռնարկատեր, տեղի հեղինակություն Անդրեյ Սարայանը։

Նոյեմբերի 26-ի լույս գիշերը «Աստորիա» ռեստորանում, որը գտնվում է Արմավիրի կենտրոնում (Կրասնոդարի երկրամաս), փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Հյուրերի միջև ծագած վեճը (ԶԼՄ-ների տվյալով` կնոջ պատճառով) սուր կոնֆլիկտի է վերածվել, որն ավարտվել է կրակոցներով։ Փոխհրաձգությանը մասնակցել են 4 մարդ, որոնցից 3-ը մահացել են, իսկ 4-րդը փախել են դեպքի վայրից։ Ինչպես հայտնում է Կրասնոդարի երկրամասի քննչական կոմիտեի քննչական վարչությունը, ռեստորանում տեղի ունեցած վեճի առթիվ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2 մասի («Սպանություն»)։

Փոխհրաձգությանը մասնակցել են «Վիտյազ» անվտանգության գործակալության պետ Սերգեյ Բորովոյը, Ռոսգվարդիայի գնդապետ Պյոտր Լոմակինը, գործարար (որոշ տվյալների համաձայն` քրեական հեղինակություն) Անդրեյ Սարայանը և նրա ընկեր Մուխտար Մալսյուգենովը։

Ինչպես հայտնում է «ԱՊ Արմավիր» Telegram-ալիքը, Բորովոյը Սարայանի հետ վիճաբանության ժամանակ, Լոմակինի մեջքի հետևում կանգնած, հանել է ատրճանակն ու կրակել Սարայանի գլխին։ Այնուհետև Սարայանի ընկերը (այժմ որոնվող Մասլյուգենովը) դուրս է եկել ռեստորանից և վերադարձել «Սայգա» հրացանով, որով էլ սպանել է Բորովոյին և Լոմակինին։

Ինչպես հայտնել է ռեստորանի տնօրեն Օլեգ Չեբոտարյովը, ներկա գտնվող մարդիկ նույնիսկ չեն հասցրել հասկանալ, թե ինչի պատճառով է սկսվել կրակոցը։

«Երկու հարբած, ոչինչ չհասկացող մարդիկ սկսեցին կրակել միմյանց վրա։ Մեկը սպանեց մյուսին։ Ի պատասխան դրան նրա ընկերը կրակ բացեց և սպանեց հարձակվողին և մեկ այլ մարդու։ Պատճառը չգիտենք։ Նորմալ նստած էին։ Ոչ մի աղմուկ չկար», — ասել է Չեբոտարյովը։

Կրակելուց հետո Մուխտար Մալսյուգենովը փախել է դեպքի վայրից։ Այժմ որոնում են նրան։

Լրահոս
0