ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Ուելսի արքայազն Չարլզի կրտսեր որդի Հարրին ու նրա հարսնացուն` ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, պաշտոնապես հայտարարել են նշանադրության մասին։ Այս մասին հայտնում է Քենսինգթոնի դղյակի Twitter-յան էջը։
The Prince of Wales has announced the engagement of Prince Harry and Ms. Meghan Markle. pic.twitter.com/rtlAnFCWTf
— Kensington Palace (@KensingtonRoyal) 27 ноября 2017 г.
Արքայազն Հարրին ու նրա ընտրյալն արդեն հայտնել են Եղիսաբեթ II-ին ու բարեկամներին, որ նրանք կամուսնանան 2018 թվականի գարնանը։
Հարսանիքից հետո նորապսակները ապրելու են Քենսինգթոնի դղյակի Նոթինգեմի քոթեջում, որը գտնվում է Լոնդոնի արևմտյան հատվածում։
Ms. Markle's parents, Mr. Thomas Markle and Doria Ragland have wished the couple 'a lifetime of happiness.' pic.twitter.com/H4kpTgpkYE
— Kensington Palace (@KensingtonRoyal) 27 ноября 2017 г.
33-ամյա արքայազն Հարրին ու 36-ամյա Մարքլը հանդիպել են Լոնդոնում 2016 թվականի հուլիսին, նրանց ծանոթացրել է ընդհանուր ընկերը։
Արևմտյան ԶԼՄ-ների տվյալների համաձայն` հարսանիքը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Վինձորի դղյակում, որտեղ Հարրի հայրը` արքայազն Չարլզն ամուսնացել է Պարկեր Բոուլզի հետ։
Մեգան Մարքլը ճանաչում է ստացել «Suits» հեռուստասերիալից հետո։ Արքայազնի հետ ամուսնությունը նրա կյանքում երկրորդն է։ Մարքլի առաջին ամուսինը պրոդյուսեր Թրևոր Էնգելսոնն էր։