ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Երևանի Էրեբունի թաղամասի Այվազովսկի փողոցի բնակելի տներից ձեռքի ջախջախված վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացի։ Այս տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պայթուցիկ նյութերի առկայության կասկածանքով ահազանգել են ՀՀ ԱԻՆ։
Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, Փրկարար ծառայության արագ արձագանքման խմբերը տեղում հայտնաբերել է հակատանկային արկի 4-5 բեկորներ:
Թե ինչպես է հակատանկային արկը հայտնվել երևանյան բակում և ինչու է տեղի ունեցել պայթյունը, պատկան կառույցներն առայժմ չեն հայտնում` հորդորելով սպասել քննության ավարտին։