00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հանկարծակի հայտնված» որդին և «հայկական մաֆիան». ով է Ջիգարխանյանի գործում խառնել ալիքները

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցАрмен Джигарханян на презентация книги С.Н. Плеханова "Не шелковый путь"
Армен Джигарханян на презентация книги С.Н. Плеханова Не шелковый путь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան մեծ սկանդալը, կարծես թե, մոտենում է իր տրամաբանական ավարտին: Նոյեմբերի 27-ին դատարանը պետք է ուսումնասիրի ԽՍՀՄ ժողովրդական արտիստի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության մասին գործը:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Դերասան Արմեն Ջիգարխանյանի ընտանիքում ծավալված ընտանեկան դրաման սկսվեց ավելի քան մեկ ամիս առաջ. ռուսական ԶԼՄ-ները պայթեցրին համացանցը Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի (որը 44 տարով փոքր է ամուսնուց) միջև տեղի ունեցած կոնֆլիկտի մասին նորություններով:

Դերասանը հայտնել էր, որ կինը խաբեությամբ հափշտակել է նրա փողերը, իր վրա գրանցել անշարժ գույքը և նույնիսկ սպանության փորձ կատարել:

Армен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской - Sputnik Արմենիա
Հիվանդագին ագահ ու ման եկող. Ջիգարխանյանի ընկերները բացահայտել են Վիտալինայի նախագծերը

Տեղեկություն էր տարածվել, որ Դրամատիկական թատրոնի ղեկավարը վիճել է իր երիտասարդ կնոջ հետ այն պատճառով, որ նա «փորձել է սպանել ամուսնուն և հափշտակել նրա ունեցվածքը», ինչից հետո արտիստն ընկերների հետ դուրս է եկել տանից և չի վերադարձել: Կնոջ հետ դերասանը կապի դուրս չի եկել: Ջիգարխանյանը պնդում է, որ ցանկանում է ամուսնալուծվել և մեղադրում է կնոջը թատրոնում կատարած ֆինանսական խարդախության մեջ, որտեղ Վիտալինան նախկինում զբաղեցնում էր տնօրենի պաշտոնը:

Եվ այսպես, սկանդալի կիզակետում հայտնված ամուսնական զույգի ամուսնալուծության գործընթացը սկսվելու է նոյեմբերի 27-ին:

Աղմկահարույց սկանդալի ամբողջ ընթացքում Արմեն Բորիսովիչն ու կինը ռուսական ԶԼՄ-ներին հարցազրույցներ էին տալիս: Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» ծրագրի խմբագրությունը փորձել է պարզել, թե ինչ է տեղի ունեցել հայտնի դերասանի հետ: Ստուդիայում հայտնվեցին Ջիգարխանյանը, այնուհետև նրա հարազատներն ու գործընկերները:

Նա պնդում էր, որ չի կարող ներել Ցիմբալյուկին խարդախությունների և այլ մեղքերի համար, իսկ դերասանի կինը խոստովանում, որ պատրաստ է ապրել նրա հետ, եթե բնակարանում նրանց հետ օտար մարդիկ չլինեն, որոնք հետևում են դերասանին:

«Հանկարծակի հայտնված» տղան

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին` Ստեփան Ջիգարխանյանը, 18 տարի չէր շփվում խորթ հոր հետ և թաքնվում էր լրագրողներից:

Ստեփանը` Արմեն Բորիսովիչի առաջին կնոջ որդին է, որը հանկարծակի հայտնվեց և ՆՏՎ հեռուստաալիքին հարցազրույց տվեց, որի ժամանակ իր աջակցությունը հայտնեց խորթ հորն ու կտրուկ արտահայտվեց Ցիմբալյուկի հասցեին:

Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Որտե՞ղ է Ջիգարխանյանը. հայտնի դերասանն անգամ զուգարան չի կարողանում ինքնուրույն գնա՞լ

«Աղջիկը դերի մեջ է մտել, խառնել է ալիքները: Լուռ ուրախանում է, որ ամեն ինչ այսպես ստացվեց: Նրա սխալը դրանում է: Նա չհասկացավ, ում հետ կարելի է, ում հետ ոչ: Քանի որ սուրբ բաներ կան: Եթե դու այդքան խելացի ես, խորամանկ, հասել ես ամեն ինչի, շրջում ես մերսեդեսով, բնակարան ունես այստեղ, այնտեղ: Աստված քեզ հետ… Բայց սրբությանը կպնե՞լ», — ասաց Ստեփանը:

Հայկական «մաֆիա»

Հանուն հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի գրող Լեոնիդ Ժուխովիցկին պատրաստ է «հայկական մաֆիայի» անդամ դառնալ: Այդ մասին ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկերն օրեր առաջ ասել է Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» ծրագրի եթերում:

«Ինձ թվում է, որ այս պատմությունը բավականին պարզունակ է: Եթե ձվի կճեպը հանենք, կստացվի, որ կա մի անվանի դերասան, ցավոք՝ բավական ծեր և հիվանդ մարդ, և կա երիտասարդ մի կին, որը ցանկանում էր ազատել նրան բոլոր «անպետք հոգսերից»՝ փող, ունեցվածք, բնակարան, թատրոն», — ասել էր նա:


Ժուխովիցկին կարծում է, որ չի կարելի մոռանալ Արմեն Բորիսովիչի ազգանունը, և նույնիսկ եթե նրան «հայկական մաֆիան» է առևանգել, ապա նա էլ դեմ չէ համալրել այդ մաֆիայի շարքերը:

«Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել. «Ես հայ չեմ, սակայն պատրաստ եմ դառնալ այդ մաֆիայի անդամ»: Արմեն Բորիսովիչն իմ տանը եղել է ընդամենը մեկ անգամ, սակայն Մոսկվայի հին ավանդույթյան համաձայն, եթե մարդը քեզ հյուր է եկել և քեզ հետ թեյ խմել նույն թեյնիկից, դու պարտավոր ես նրա մասին հոգ տանել և պաշտպանել նրան», — նշել է գրողը:

Բնակարանի հարցը

Որոշ ժամանակ Ջիգարխանյանը ստիպված էր ապրել սեփական թատրոնում, մինչև ընկերները չհոգացին նրա կացության հարցը:

Արմեն Ջիգարխանյանի մտերիմները դերասանի համար բնակարան վարձեցին, ինչի մասին պատմեց նրա ընկեր Արթուր Սողոմոնյանը «Չելովեկ ի զակոն» ծրագրի շրջանակներում: Ցիմբալյուկը վրդովված էր այդ նորությունից:

Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանը չի ճանաչում հարազատ քրոջը. մեղավորը հայ ընկե՞րն է

«Այդ բնակարանը վարձել են, բնակարանի վարձը ոչ թե Արմեն Բորիսովիչի ընկերներն են վճարում, այլ, օրինակ, թատրոնը: Եթե նույնիսկ նրա մոտ ընկերները նրա համար բնակարան գնեին, պետք է հասկանալ, որ նոտարական լիազորագիր գոյություն ունի, որտեղ նշված է, որ ողջ ունեցվածքը, փողը, կարգադրությունները նրա ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանի անունով է: Տեղեկություն կա, որ այդ բնակարանը պարզապես վարձել են… Այն թատրոնից քիչ հեռու է գտնվում», — ասել էր նա:

Հարված թրկունքից

Աստղային ընտանիքում ծավալված սկանդալին հետևում էր ամողջ երկիրը, այդ թվում Ջիգարխանյանի քույրը` Մարինան, որը, ի զարմանս բոլորի, պաշտպանում էր Վիտալինային:

Մարինան աշխատում և ապրում է Սանկտ Պետերբուրգում, սակայն մշտապես կապի մեջ է եղբոր և հարսի հետ: Նա համոզված է՝ իր ներկայությամբ երիտասարդ կինը միայն երկարացնում է Արմեն Ջիգարխանյանի կյանքը:

«Հիանալի կին է, նրա կողքին Ջիգարխանյանը պաշտպանված է: Ես անչափ ուրախ եմ, որ նա նման կին է գտել: Նա և՛ կին է, և՛ քույր, և՛ընկերուհի, և՛ դայակ», — ասել է Արմեն Բորիսովիչի քույրը` ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:

Մարինան համոզված է՝ թատրոնում հաստատ կեղծ լուրեր են տարածել այն մասին, թե երիտասարդ կինը նրան ցանկանում է սննկացնել, չէ՞ որ Վիտալինան ոչ մի բանում մեղավոր չէ:

Այս հայտարարությունից հետ Արմեն Բորիսովիչը երես թեքեց նաև հարազատ քրոջից` նրան դավաճան անվանելով:

Ինչով կավարտվի Ջիգարխանյան և Ցիմբալյուկ ընտանեկան դրաման` պարզ չէ: Արդյո՞ք ամուսնալուծությունից հետո կավարտվեն զույգի վեճերը: Եվ արդյո՞ք Վիտալինան գող է: Sputnik Արմենիան կհետևի դեպքերի զարգացմանը:

 

Լրահոս
0