ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Թբիլիսիում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը, որը անցկացվում էր «Շողա պայծառ» նշանաբանի ներքո: Մասնակից երկրների ժյուրիի, հանդիսատեսնի և օնլայն քվերակության արդյունքում Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Բոգուսևիչն՝ իր "Крылья" («Թևեր») երգով զբաղեցրեց 1-ին հորիզոնականը: 2-րդ տեղում Վրաստանի ներկայացուցիչ 12-ամյա Գրիգոլ Կիպշիձեն էր՝ "Voice of the Heart" («Սրտի ձայնը») երգով: Հայաստանը ներկայացնող Միշան (Միքայել Գրիգորյանը)՝ «Բումերանգ» երգով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյուքնում առաջին տեղում Վրաստանն էր, Հայաստանը` չորրորդ հորիզոնականում էր։ Հանդիսատեսի քվեարկությունը փոխեց արդյուքները։ Օնլայն քվեարկությամբ Հայաստանը 8–րդ տեղում էր։ Ընդհանուր արդյունքով Հայաստանը հայտնվեց 6-րդ հորիզոնականում։
Առաջինը իր ձայները ներկայացնող Կիպրոսն իր 12 միավորը տվեց Հայաստանի ներկայացուցչին: Մինչդեռ Հայաստանից 12-ը բաժին հասավ Վրաստանի ներկայացուցչին: Վրաստանի ներկայացուցչին 12 բարձր միավոր տվեց նաև Ռուսաստանը և պատասխան 12-ը ստացավ Վրաստանից:
Օնլայն քվերակության ընթացքում Հայաստանի ներկայացուցիչը ստացավ 56 միավոր:
15-րդ անգամ անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2017»-ում Հայաստանը ներկայացնող Միշան (Միքայել Գրիգորյանը), որը կատարեց «Բումերանգ» երգը, հանդես եկավ 4-որդ համարի տակ:
Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերինը` Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանն ու Արթուր Աղեկյանը։
Միշան նախորդ տարի մեր հայրենիքը ներկայացրել էր նաև «Մանկական Նոր ալիք-2016»-ին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել էր գրավել մարդկանց սրտերը: