ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլից հետո չի զբաղեցնի վարչապետի պաշտոնը, «Ժամանակ» թերթին ասել է Մուշեղ Սաղաթելյանը։
Հարցին՝ արդյոք վարչապետի դեմ ուղղված քննադատությունները չե՞ն վկայում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն աջակցում է Սերժ Սարգսյանին և հնարավոր է նաև 2018-ին կոալիցիա կազմի, Մուշեղ Սաղաթելյանն արձագանքել է.
«Ծառուկյանը չի կարող այդ հարցի հետ կապված այո կամ ոչ ասել։ Ծառուկյանը հինգ կամ երկու տարի առաջ կոալիցիա կազմելու ավելի մեծ հնարավորություն ուներ։ Բայց իմ կարծիքով՝ հիմա չի մտնի կոալիցիայի մեջ։ Դա ընդամենը քաղաքական խաղ է՝ ժամանակ են շահում, որպեսզի վնաս չտան»:
