00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՏՕ–ի ու Բաքվի խաղերն առանց Արցախի չանցան

© REUTERS / Francois LenoirГенеральный Секретарь НАТО Йенс Столтенберг
Генеральный Секретарь НАТО Йенс Столтенберг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որքան էլ ՆԱՏՕ–ն ջանաց, միևնույն է` ադրբեջանական բանակի հետ համագործակցությանն ուղղված միջոցառումը չանցավ առանց Արցախի հարցը շոշափելու։

Իրականում Բաքվում լուրջ միջոցառում անցկացվեց, որի ընթացքում ադրբեջանական բանակի միջին և բարձր սպայակազմի համար «Ադրբեջան-ՆԱՏՕ» համագործակցություն», «Գլոբալ կիբեռզարգացումն ու ՆԱՏՕ-ի արձագանքը» և այլ թեմաներով դասախոսություններ կարդացին։ Մի դասախոսություն էլ հնչեց «ՆԱՏՕ-ի ծովային ուժերը» թեմայով։ Երևի հյուսիսատլանտյան դաշինքն, այնուամենայնիվ, լուրջ նպատակներ ունի Կասպից ծովի վերաբերյալ։

Саммит НАТО в Брюсселе - Sputnik Արմենիա
Ղարաբաղյան հակամարտությունում ՆԱՏՕ-ն ուղիղ դերակատարում չունի. Ստոլտենբերգ

Զարմանալ պետք չէ, հատկապես եթե հաշվի առնենք, որ դաշինքի համար այս տարածաշրջանում առնվազն երկու պոտենցիալ հակառակորդ կա` Ռուսաստանն ու Իրանը։ Սակայն դատելով Բաքվից ստացված տեղեկություններից` և՛ երկրի ղեկավարության, և՛ հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչների ելույթների հիմնական թեման եղել են Ղարաբաղն ու հակամարտության կարգավորումը։

Օրինակ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում շոշափել է ղարաբաղյան բարդ հիմնախնդիրը և հյուրերին դժգոհել, որ հակառակ կողմը (Հայաստանը) ՄԱԿ-ի չորս բանաձևերից ոչ մեկը չի կատարում, և ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանի ամենամեծ սպառնալիքն է։

Կարելի է կարծել, թե ՆԱՏՕ-ի դաշինքն ինչ-որ կապ ունի բանակցային գործընթացի կամ արցախա-ադրբեջանական շփման գծում ժամանակ առ ժամանակ բռնկվող ռազմական գործողությունների հետ։

Ի դեպ, իր ելույթում այս մասին խոսել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` նշելով, որ դաշինքն ուղիղ դերակատարություն չունի բանակցությունների գործընթացում, այլ ընդամենը կարող է բարոյապես սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։ Ստոլտենբերգին ոգևորել է նաև այն փաստը, որ վերականգնվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկխոսությունը։

Ինչևէ, մնում է արձանագրել, որ ՆԱՏՕ-ի`Բաքվում անցկացրած միջոցառումն առանց Արցախի թեմայի չանցավ։ Եվ սա այն բացառիկ դեպքերից մեկն էր, որ այդ դաշինքը խոսեց Արցախի մասին։

Լրահոս
0