00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ դիզայներները կպայքարեն Fashion Aids Line մրցույթում հաղթելու համար

© Из личного архива Н.НиазянНеделя моды Беларусь
Неделя моды Беларусь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Fashion Aids Line դիզայներների միջազգային մրցույթի նպատակն է հայ հասարակության ուշադրությունը հրավիրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի խնդրին։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik, Լիլիթ Հարությունյան․ Fashion Aids Line խորագրով դիզայներների միջազգային մրցույթը կանցկացվի Երևանում։ Մրցույթի ընթացքում կպարզվի, թե ով է կարողանում ավելի ինքնատիպ մեկնաբանել «կարմիր ժապավենը», որն ամբողջ աշխարհում միավորում է ՄԻԱՎ-ի դեմ պայքարողներին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Հայաստանում Fashion Aids Line մրցույթի կազմակերպիչ Նաիրա Նիազյանը։

Նրա խոսքով,՝ դեկտեմբերի 8-ին կայանալիք «Նորաձևության հայկական օր 2017» ծրագրի շրջանակում անցկացվող միջոցառման նպատակը հասարակության իրազեկությունը բարձրացնելն է։

«Մրցույթը մի քանի նպատակ ունի` նորաձևության միջոցով հայ հասարակության ուշադրությունը հրավիրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրին ու թույլ չտալ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ որևէ խտրականություն, կոտրել կարծրատիպերը, որոնք խանգարում են մարդկանց ՄԻԱՎ-ի ստուգումներ անցնել», — ասաց Նիազյանը։

Նա նշեց, որ մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հավաքածու (առնվազն երեք աշխատանք), որի մեջ այս կամ այն կերպ ներկայացված կլինի «կարմիր ժապավենը»։ Բացի այդ, կներկայացվեն տարբեր դիմակներ, որոնք խորհրդանշում են խտրականության տարբեր տեսակները։

© Sputnik / Asatur YesayantsՆաիրա Նիազյան
Организатор мероприятия, основатель fashion-сообщества AFD-International fashion day Наира Ниазян. Неделя моды Golden Lace в рамках VII ювелирной выставки Yerevan Show - Sputnik Արմենիա
Նաիրա Նիազյան

«Միջոցառումը կմեկնարկի հայտնի դիզայներների հավաքածուների ցուցադրմամբ, մասնավորապես, իրենց աշխատանքները կցուցադրեն իտալական, բելառուսական, ռուսական մոդելավորողները, որոնք ներկայացված են Մոսկվայի ZIAN առևտրացուցադրական պատկերասրահում։ Բացի այդ միջոցառմանը կմասնակցեն հայկական շոու-բիզնեսի աստղերը, որոնք ցանկանում են հասարակության ուշադրությունը հրավիրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրին», — հավելեց Նիազյանը։

Նա ընդգծեց, որ մրցույթի հաղթողները կկարողանան Հայաստանը ներկայացնել նորաձևության շոուում, որը կկայանա Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի VI Միջազգային գիտաժողովի շրջանակում (միջոցառումը տեղի կունենա 2018 թվականի ապրիլի 18-ից 20-ը Մոսկվայում)։

Fashion Aids Line մրցույթի կազմակերպիչներն են ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագիրը (ՄԱՁԻԱՀ) ու Yerevan Fashion Week «Golden Lace» նորաձևության շոուն։

Լրահոս
0