ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Սինայի հյուսիսում գտնվող Էլ Արիշ քաղաքից դեպի արևմուտք գտնվող մզկիթում իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 200-ի, վիրավորներինը` 130-ի, հայտնում է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը։
Egyptian state news agency says death toll in #Sinai mosque attack rises to 184, with 125 injured. Pray for Egypt! this is heartbreaking 🙏 pic.twitter.com/MUicjEBN2S
— Ihtisham ul Haq (@iihtishamm) 24 ноября 2017 г.
Եգիպտոսի դատախազությունը սկսել է ուսումնասիրել միջադեպը, հանցագործներին փնտրում են։
UPDATE: #Egypt mosque attack death toll at 184 >> https://t.co/E4d8FGpBVQ pic.twitter.com/ztngXPKBaV
— eNCA (@eNCA) 24 ноября 2017 г.
Ահաբեկիչները սկզբում պայթուցիկ սարք են գործի դրել աղոթքի ժամանակ, այնուհետև կրակ են բացել աղոթողների ուղղությամբ։
Տեղեկություն կա, որ ահաբեկիչները կրակել են նաև շտապօգնության ավտոմեքենաների ուղղությամբ, որոնք փորձել են վիրավորներին դուրս բերել պայթյունի վայրից։
Առ Ռոուդա մզկիթն ամենախոշորն է Սինայի թերակղզու հյուսիսում, պատկանում է Եգիպտոսի կրոնական սեփականության նախարարությանը։ Այն գտնվում է Էլ Արիշից դեպի արևմուտք գտնվող Բիր էլ Աբդ գյուղում` Էլ Արիշ-Էլ Քանթարա միջազգային ավտոմայրուղու շրջանում։