Աննա Գրիգորյան
Դեկտեմբերի 2-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի կենդանի աճուրդ, որի ընթացքում վաճառքի կհանվեն հայ նկարիչների` Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Երվանդ Քոչարի, Արշիլ Գորկու, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունները։
«ԱԱԱուկցիոն» աճուրդի տան գլխավոր տնօրեն Աննա Գրիգորյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում, ներկայացնելով աճուրդի որոշ մանրամասներ, ասել է. «Նման ճանաչված արվեստագետների նման հայտնի գործեր Հայաստանում երբեք աճուրդի չեն հանվել։ Աճուրդը լինելու է առցանց, բայց նկարները ցուցադրվելու են և այժմ էլ ցուցադրվում են «Շեդևր» սրահում»։
Աճուրդի հանված ընտրանին, Աննա Գրիգորյանի խոսքով, կարող են տեսնել ոչ միայն գնել ցանկացողները, այլ բոլոր արվեստասերները։