«Ես աշխատանքից տուն էի գնում, նայեցի վերև և տեսա, որ նա ուղիղ ինձ է նայում։ Մտածում էի` կանգնեմ, բայց չգիտեի` ոնց պիտի դուրս գամ մեքենայից։ Որոշեցի շարունակեմ ճանապարհն ու ձևացնեմ, թե չեմ էլ նկատում նրան։ Դա իմ կյանքի ամենաերկար 20 րոպեն էր»,–ասել է աղջիկը։
Ինչպես հաղորդում է YouTube–ի Storyful ալիքը, հասնելով տուն, աղջիկը դուրս է եկել մեքենայից, գնացել տուն ու քնել, ասես` ոչինչ չէր եղել։ Առավոտյան սարդն այլևս չկար, չքացել էր։