ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Հանրապետությունում նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: 22-ին լեռնային շրջաններում, 23-24-ը նաև նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 22-ին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն, տեէեկացնում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը 22-26-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով, 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ: 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը կլինի 7-9, երեկոյան՝ 2-4 աստիճան տաքություն։
Երևան քաղաքի նոյեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 21.50C (1995 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ —7.00C (2001 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.40C։