00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԶԼՄ. Մխիթարյանը պայքարում է «Մանչեսթեր Յունայթեդում» կարիերան փրկելու համար

© Sputnik / Aram NersesyanГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ֆուտբոլի հպարտություն դարձած Հենրիխ Մխիթարյանի համար այժմ ծանր ժամանակաշրջան է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ինչի՞ հետ է կապված։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ ունի «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում, գրում է The Sun-ը։

Պարբերականը գրում է, որ ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ինչպես նաև նրա մարզչական շտաբը մեծ կասկածով են վերաբերվում 28-ամյա ֆուտբոլիստին։

Պորտուգալացի մասնագետը Հայ կիսապաշտպանին չէր ներառվել Նյուքասլի ԱՊԼ 12-րդ տուրի խաղի (4:1) հայտում, խաղը կայացել էր անցյալ շաբաթ օրը։ Իբր դա արվել էր «մարտավարական նկատառումներից» ելնելով։

«Նախկինի պես խնդիրներ կան Մխիթարյանի հետ։ Նա պայքարում է «Օլդ Թրաֆորդում» իր կարիերան փրկելու համար։ Մոուրինյուն և նրա թիմը մեծ կասկածներ ունեն խաղացողի վերաբերյալ, որը վերջին շաբաթների ընթացքում ակնհայտ հոգնածության նշաններ է դրսևորում», — գրում է պարբերականը։

Մխիթարյանը մեծ ջանքեր է գործադրում նախկին մարզավիճակը վերականգնելու համար։

Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականի հուլիսին։ Այս խաղաշրջանում կիսապաշտպանը դաշտ է դուրս եկել 16 անգամ, 2 գոլ է խփել և 6 արդյունավետ փոխանցում կատարել։

Լրահոս
0