ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Բրիտանական ԶԼՄ–ները լուսանկարել են Հենրիխ Մխիթարյանին շատ տխուր դեմքով` «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումներից հետո։
Սեզոնը հաջող է սկսվել, հետո Հենրիխը վնասվածք է ստացել, ու նրա մարզավիճակը վատացել է, նշում է բրիտանական The Sun պարբերականը։
Ժոզե Մոուրինյոն չէր ներառել նրան «Նյուքասլի» տնային խաղի հայտում։ Այդ խաղում Մանչեսթեր Յունայթեդը հաղթել է 4:1 հաշվով։
«Մխիթարյանը փորձում է, նա նույնիսկ իր հանգստյան օրն եկել է մարզվելու, բայց պրեմիեր–լիգայում խնդիրների բախվեց` ինչպես սպորտային, այնպես էլ հոգեբանական»,– գրում է թերթը։
Հղում անելով անանուն աղբյուրին` The Sun պարբերականը նշում է, որ Մոուրինյոն, հնարավոր է, Մխիթարյանին դադար տա, երբ թիմ վերադառնան Պոլ Պոգբան ու Մարուան Ֆելաինին։
Ավելի վաղ ԶԼՄ–ները սկսել են տեղեկություն տարածել այն մասին, որ Մխիթարյանին Մանչեսթերում կարող է փոխարինել Մեսութ Օզիլը, որի պայմանագիրը Արսենալի հետ լրանում է 2018 թվականի ամռանը։