Կարինե Դանիելյան
Այս տարի տեղումները քիչ են, բայց Սևանա լճից ջրառը դեռ շարունակվում է։
«Չնայած ըստ սեզոնի` ոռոգման համար պետք է խնդիրներ չունենայինք, բայց էներգետիկ նպատակներով ջրառը շարունակվում է ի վնաս լճի»,- նշեց Կարինե Դանիելյանը։
Նրա խոսքով ` Սևանը քայլ առ քայլ սկսել էր մոտենալ իր մակարդակին, և լիճը սկսել էր վերականգնել ինքնամաքրման ունակությունները, այնինչ ջրառը խանգարեց դրան։
«Լճին այդպես հարվածելը շատ սխալ էր»,- նշեց բնապահպանը։