ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 19-ի երեկոյան իր տանը` անկողնու մեջ, հայտնաբերվել է Արմավիրի մարզի 80-ամյա բնակչի դին։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նույն օրը, ժամը 19-ին ահազանգ է ստացվել, որ 18։30-ի սահմաններում հայտնաբերվել է 1937 թ-ի ծնված Գ.Գ.-ի դիակը։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նա անկողնու մեջ պառկած ինքնասպանություն է գործել էլեկտրահարվելու միջոցով՝ էլեկտրալարը փաթաթելով ձեռքին։ Ննջասենյակի պատին հայտնաբերվել է փորագրություն` հետևյալ գրությամբ. «Խնդրում եմ ոչ մեկին չմեղադրել»։
Կատարվում է քննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։