00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական գերություն. «հայկական» կովերի բառաչը կհասնի՞ վրացական իշխանությանը

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցВесенняя посевная в Новосибирской области
Весенняя посевная в Новосибирской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջավախքի հայաբնակ Դադեշ գյուղի բնակիչները շարունակում են ապրել վախի ու հուսահատության մթնոլորտում, թեև երկրի իշխանությունը շարունակում է խոստանալ, որ կգտնի նրանց կովերին։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Սամցխե-Ջավախքի հայաբնակ Դադեշ գյուղի բնակիչներին անհանգստացնում է այն փաստը, որ մինչև այսօր չեն գտել իրենց խոշոր եղջերավոր անասուններին, այն դեպքում, որ բոլոր հետքերը տանում են Թուրքիա։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը։

«Բնակիչները վախեցած են և ապրում են վրացական իշխանության արձագանքի սպասումով։ Չի բացառվում, որ Թուրքիայից եկած գողերին օգնել է տեղացիներից որևէ մեկը»,- ասաց նա։

Պետրոսյանի խոսքով, հայաբնակ գյուղերում նման դեպքեր հաճախ են գրանցվել։ Երբ նա ոստիկանության պետ է եղել, բազմաթիվ անգամ է ստիպված եղել որսալ «թուրք արկածախնդիրներին»։

Դադեշցիները վստահ են, որ իրենց խնդիրը կարելի է լուծել կարճ ժամանակահատվածում։ Նրանք արդեն հայտարարել են, որ պայքարելու են այնքան, որ վերականգնեն արդարությունը և վերադարձնեն իրենց կենդանիներին։

Сотрудники полиции Грузии у села Собиси. Архивное фото - Sputnik Արմենիա
Վրացական Դադեշ գյուղի հայերն ընդվզման եզրին են. «Կփակենք ճանապարհը, եթե թուրքերին չպատժեն»

Դեպքը հետաքննելու համար գյուղացիներից 15 օր ժամանակ են խնդրել։ Եթե այդ ընթացքում ոչինչ չպարզվի և քայլեր չձեռնարկվի, ապա գյուղացիները պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել և փակել Կարծախ-Ախալքալաք ճանապարհը։

Թուրքիայում արդեն հաստատել են, որ հայաբնակ գյուղի գյուղացիներից առևանգված խոշոր եղջերավոր անասուններին քշել են նրանց տարածք: Վրաստանի ուժային գերատեսչությունները և սահմանապահները շարունակում են աշխատել թուրք գործընկերների հետ՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար:

Սամցխե-Ջավախք շրջանի հայաբնակ Դադեշ գյուղի բնակիչները նոյեմբերի 6-ին բողոքի ակցիա էին կազմակերպել Կարծախից Ախալքալաք տանող ճանապարհին: Բնակիչները պահանջում էին գտնել իրենց կովերին, քանի որ շատերի համար դա եկամտի միակ աղբյուրն է: Գյուղացիների բողոքի ակցիան, սակայն, չէր խանգարել, որ Թուրքիայի եկող բեռնատարներն անցնեն այդ ճանապարհով (գյուղը սահմանակից է Թուրքիային)։ Ավելի ուշ երթևեկությունը վերականգնվել էր։

Լրահոս
0