ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. «Մարսելը» ոչ-ոքի է կորզել «Բորդոյից» ֆրանսիական Լիգա 1-ի 13-րդ տուրում: Հանդիպումը կայացել է Բորդոյի «Մատմուտ-Ատլանտիկ» մարզադաշտում և ավարտվել է 1:1 հաշվով, տեղեկացնում է armsport.am-ը:
Խաղի արդեն 3-րդ րոպեին տանտերերի կազմում աչքի է ընկել Նիկոլյա դե Պրեվիլը, իսկ հիմնական ժամանակին ավելացրած 4-րդ րոպեին Մորգան Սանսոնը հավասարեցրել է հաշիվը` փրկելով իր թիմին պարտությունից:
Այս կերպ, Լիգա 1-ում «Մարսելի»՝ առանց պարտությունների շարքը հասել է 8 խաղի: «Բորդոն» արդեն 6-րդ խաղն անընդմեջ չի կարողանում հաղթել:
Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Մարսելը» 25 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Բորդոն», որն իր միավորների թիվը հասցրել է 17-ի, բարձրացել է 9-րդ հորիզոնական: