00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովյան դիվանագիտություն. Ռուսաստանի արտգործնախարարի սուր խոսքերն ու կատակները

© Sputnik / Grigory Sisoev / Անցնել մեդիապահոցПресс-конференция министра иностранных дел РФ С. Лаврова по итогам 2015 года
Пресс-конференция министра иностранных дел РФ С. Лаврова по итогам 2015 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնի է հումորի հատուկ զգացումով և սուր կատակներով։

Սերգեյ Լավրովի երևանյան այցի կապակցությամբ Sputnik Արմենիան իր ընթերցողին է ներկայացնում Ռուսաստանի արտգործնախարարի կատակների և սուր խոսքերի ընտրանին։

Բանակցությունների աստիճանի բարձրացում

2016 թվականի սեպտեմբերին Լավրովը պիցցա և օղի հյուրասիրեց լրագրողներին, որոնք ավելի քան 14 ժամ սպասում էին նրա և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ժնևյան բանակցությունների ավարտին։

Սկզբում նա լրագրողներին պանրով վեց պիցցա բերեց` նշելով, որ սա ամերիկյան պատվիրակության նվերն է, իսկ 10 րոպե անց, «ո՞վ էր օղի ցանկանում» ասելով, լրագրողներին երկու շիշ օղի փոխանցեց։ Ընդ որում` ավելացրեց, որ դա Ռուսաստանի ԱԳՆ-ի նվերն է։

Հաստափոր դիվանագիտություն

Ռուսաստանի արտգործնախարարի և «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրողի զրույցի ժամանակ տաղավարում հեռախոսազանգ հնչեց. զանգահարող կինը ցանկություն հայտնեց, որ դիվանագիտության ներկայացուցիչները եռակի կզակներ, մեծ փորեր չունենան և ոչ ժամանակակից տհաճ կոստյումներ չհագնեն։ «Չէ՞ որ նրանք մեծ երկիր են ներկայացնում, դա շատ կարևոր է», — ավելացրեց նա։

Լրագրողը հարցրեց. «Ի՞նչ կասեք, Սերգեյ Վիկտորովիչ», և Լավրովն իր համաձայնությունը թաքցնելով` ասաց. «Բայց չէ՞ որ հարց չհնչեց»։

Դիվանագետի պատասխան

Առաջին ալիքի եթերում Իվան Ուրգանտը Լավրովին առաջարկեց թեստ անցնել. նա պետք է սադրիչ հարցերին առավելագույնս դիվանագիտորեն պատասխաներ` «այո» կամ «ոչ» չասելով։

— Ձեր պրակտիկայում եղե՞լ է դեպք, որ Նյու Յորքի ռեստորանում ձեզ սխալ հաշիվ ներկայացնեն, իսկ դուք ի պատասխան միջուկային զենքով սպառնաք, — հարցրեց Ուրգանտը։

— Մենք փորձում էինք այնպես անել, որ թեյավճարները բացառեին նման դեպքերը, — պատասխանեց Լավրովը։

Ինչպես է հաշվարկվում իմաստությունը

Մոսկվայում անցկացվող բանակցությունների սկզբում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հույս հայտնեց, որ զրույցները հաջող կանցնեն և, առիթից օգտվելով, շնորհավորեց Լավրովին ծննդյան կապակցությամբ։

«Հուսով եմ, որ այս օրը քեզ լրացուցիչ իմաստություն կհաղորդի բանակցությունների անցկացման համար», — ավելացրեց Քերին։

Լավրովն էլ խոսքի տակ չմնաց.

— Շնորհակալություն, Ջոն, սակայն եթե իմաստությունը հաշվարկենք ծննդյան օրերի քանակով, ես քո հետևից հազիվ թե հասնեմ։

Խաղաքարտը «ժպտաց»…

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սահմանել է Ռուսաստանի նկատմամբ արևմտյան չինովնիկների և մամուլի վերաբերմունքի բանաձևը։ «Պրիմակովյան ընթերցումների» ժամանակ քաղաքական գործիչն անեկդոտ պատմեց Չապաևի և թղթախաղի մասին։

«Հիշո՞ւմ եք այն անեկդոտը, թե ինչպես էր Վասիլի Իվանովիչ Չապաևը Մոնտե Կարլո մեկնում, և երբ սկսեցին խոսել այն մասին, թե ով որքան միավոր ունի, ինչ-որ մեկն ասաց. «Ես 21 միավոր ունեմ»։ Չապաևն ասաց. «Ցույց տուր»։ Ի պատասխան հնչեց. «Մեզ մոտ ընդունված է խոսքին հավատալ»։

Եվ այստեղ խաղաքարտը «ժպտաց» Վասիլի Իվանովիչին…»

Դավաճան խոսափողը

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը նվիրված ասուլիսի ժամանակ, երբ թարգմանում էին Լավրովի ասածը, դիվանագետը կամացուկ ասաց. «Հիմարները, *****»։

Նրա ասածը լսեցին ու տարածեցին, քանի որ ասուլիսի համակարգողը մոռացել էր անջատել խոսափողը։

Կեղտոտ պարեր…

ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Ռիքս Թիլերսոնը ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունները մի անգամ համեմատեց տանգոյի հետ` միևնույն ժամանակ ավելացնելով, որ ինքը Լավրովի հետ պարային զույգ չէր կազմի։

Լավրովն արձագանքեց իրեն բնորոշ ձևով ու ասաց մի բան, որն անմիջապես տարածվեց ամբողջ համացանցով. «Իմ մայրն էլ է արգելել պարել տղաների հետ»։

Վարագույր…

«Ռադիո Ռոսիա»-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ղեկավարը զգուշացրեց այն ռիսկերի մասին, որոնց կարող են բախվել արևմտյան երկրները, եթե որոշեն Ռուսաստանի առաջ նոր երկաթյա վարագույր իջեցնել։

«Երբ երկաթե վարագույր իջեցնեն, կարող են իրենց ինչ-որ մի տեղը վնասել»,- ասաց նա։

Ռուսաստանի արտգործնախարարը Երևան է ժամանել աշխատանքային այցով։

Լրահոս
0