ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը` Էլինա Ջանիբեկյանը, պատմել է իր մանկության մասին։
Նա Instagram-ում մի տեսանյութ է հրապարակել, որում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ, նվագում է Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը»։
«Արամ Խաչատրյան։ «Դիմակահանդես»։ Դիրիժոր Վլադիմիր Սպիվակով։ Ամեն անգամ այս վալսն ինձ տանում է հեռու-հեռու, դեպի իմ մանկություն, Նոր տարվա սեղանի մոտ հավաքված ընտանիքիս մոտ, Երևանի այն ջերմ ու հարմարավետ բնակարան, որտեղ անցել է իմ երջանիկ մանկությունը»,- գրել է Էլինան։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ, ելույթ է ունեցել նոյեմբերի 18-ին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում։ Միջոցառումն անցկացվել է Հայկական մշակույթի օրերի շրջանակում, որոնք Ռուսաստանում մեկնարկել են նոյեմբերի 14-ին և կտևեն մինչև ամսի 21-ը։