ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Արմեն Ջիգարխանյանի առաջին կնոջ որդին` Ստեփանը, բացառիկ հարցազրույց է տվել ռուսական ՆՏՎ հեռուստաալիքին։ «Русские сенсации» հաղորդման ժամանակ նա ներկայացրել է հոր ընտանեկան ողբերգության պատճառները։
Նա նշել է, որ չի հիշում, որ այսպիսի ընտանեկան իրարանցման հանդիպած լինի ու տեղի ունեցածը բարբարոսություն է համարում։
«Ինչ վիճակի էր Արմեն Բորիսովիչին հասցրել, որ նա այդպիսի բառեր էր օգտագործում (Ջիգարխանյանը Վիտալինային գող ու նողկալի մարդ է անվանել — խմբ․)
Ստեփանը վրդոված է, նրան զարմացրել է Վիտալինայի արտահայտությունը Ջիգարխանյանի հայ ընկերների վերաբերյալ։
«Ինչու՞ է նա մեղադրում Ջիգարխանյանին։ Նա հայ է, էլ ու՞մ հետ պետք է շփվեր։ Կարող է կորեացիների կամ էստոնացիների հետ շփվեր։ Բնականաբար, նրան ընկերները հայերն են», — ասում է նա։
Ստեփանը նշում է, որ հայրը խիստ բնավորություն ունի, ինչի հետ ինքը ևս բախվել է։ 18 տարի առաջ նա որդուն ազատել է թատրոնի աշխատանքից՝ կարգապահությունը խախտելու համար։ Այն ժամանակ նրանց չկարողացավ հաշտեցնել նույնիսկ Տատյանա Վլասովան՝ Ջիգարխանյանի առաջին կինը։
«Հարցը բնավորության մեջ է․ եթե նա որոշում է, որ ինքն ու ինչ-որ մեկը տարբեր մարդիկ են, տարբեր բնույթի ու տեսակի, ուրեմն դժվար է նրան հակառակում համոզել», — ասել է Ստեփանը։
Ընդ որում, Ստեփանը Արմեն Բորիսովիչին ոչ մի հաղորդագրություն չի ուղարկել, ուղղակի նշել է, որ պատրաստ է օգնել նրան, եթե դրա կարիքը լինի։
«Պետք չէ փորձել հաշտեցնել մեզ։ Բնականաբար, ես նրան ասելու բան ունեմ։ Բայց այն անկեղծը, որ ներսում կա, երբեք տեսախցիկի առաջ չի ասվի։ Հնարավոր է, նա էլ ասելու կարևոր բաներ ունի, բայց կյանքում ամենակարևոր բաներն ասվում են կամաց ու առանձնազրույցի ժամանակ», — հավելել է նա։
Ստեփանն արդեն 20 տարի է չի հանդիպել Ջիգարխանյանին, բայց նա շնորհակալ է նրան, որը փոքր ժամանակ փոխարինել է հորը: Նա պատրաստ է, եթե հարկ լինի, իր արյունն անգամ տալ, բայց մտադիր չէ գալ Մոսկվա ու «ներկայացում» խաղալ։